Միշտ չէ, որ կյանքը ընթանում է հարթ ու ամեն ինչ հիանալի է ստացվում: Դժվարությունները ներխուժում են մեր կյանք, առանց մեզանից թույլտվություն ստանալու և մեր կյանքը վերածում են քաոսի, փոթորկվում է մեր հոգին, դրանք խանգարում են մտածել, քնել, հանգստանալ:
Այս աղոթքը կօգնի ելք գտնել ցանկացած դժվարին իրավիճակից դուրս գալու համար:
Ընդհանրապես աղոթքը հրաշքներ կարող է գործել, եթե աղոթենք ամբողջ հոգով, ամբողջ սրտով:
Աղոթքը դա երկխոսություն է Ատծո հետ, խնդրանք ուղղված նրան օգնելու կամ երախտապարտության զգացումը հայտնելու համար:
Եվ միշտ պետք է շնորհակալություն հայտնել Տիրոջը, որովհետև նա միշտ մեզ հետ է ու պաշտպանում է մեզ:
Ամեն օրը արդեն իսկ տոն է, պարգև է տրված Աստծո կողմից: Սակայն միշտ չէ որ օրը անցնում է հանգիստ, երբեմն ի հայտ են գալիս դժվար իրավիճակներ, որոնցից ելք գտնելը երբեմն թվում է մեր ուժերից վեր:
Եթե այնուամենայնիվ ծագել է որևէ դժվարին իրավիճակ, և չգիտեք ինչ անել, ինչ նախաձեռնել, ապա կարդացեք այս աղոթքը.
«Ամենազոր Ատված, օգնիր ինձ, խնդրում եմ, արժանացրու քո ողորմությանը և օգնիր լուծում գտնել, որից չեն տուժի ոչ ոք: Օգնիր ինձ արդարություն գտնել և բոլոր հարցերին տալ ճիշտ պատասխան:
Ներիր իմ մեղքերը, որոնք ես պետք է գործեմ այլ խնդիրներից խուսափեու համար: Տեր և սուրբ Տիրամայր, ինձ հոգևոր ուժ տվեք, ինձ ցույց տվեք ճիշտ ելքը, որը արագ լուծում կտա իմ խնդիրներին:
Ազատեք ինձ վախերից, որոնք ինձ ավելի թույլ են դարձնում և լուսավորեք ինձ ձեր լույսով:
Տեր, խնդրում եմ սովորեցրու մեզ կարեկից լինել և մեզ ուժ տուր դիմակայելու ցանկացած իրավիճակներին: Ամեն»:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն