Աղոթք պետք է ասել ոչ միայն Նոր տարվա գիշերը, այլ նաև ամանորյա օրերին, որպեսզի տարին սկսվի աղոթքով և այդպես էլ շարունակվի:
Տեր Աստված, բոլոր տեսանելի և անտեսանելի էակների Արարիչ, Քո սուրբ կամքից են կախված իմ կյանքի բոլոր օրերը և տարիները:
Շնորհակալ եմ Քեզ, բարեսիրտ Հայր, Դու թույլ տվեցիր ինձ ապրել ևս մեկ տարի, գիտեմ որ իմ մեղքերով հանդերձ ես արժանի չեմ քո ողորմությանը, բայց Դու իմ նկատմամբ շատ ողորմած ես Մեծ մարդասեր Հայր:
Երկարացրու իմ, մեղավորիս կյանքը, և թող ես ապրեմ քո ողորմությամբ խաղաղության մեջ, հանգստության մեջ, լինեմ առողջ և ներդաշնակության մեջ իմ բոլոր մերձավորների հետ:
Տուր ինձ բոլոր երկրային բարիքները և այն ամենը, ինչը անհրաժեշտ է իմ կարիքները բավարարելու համար:
Ամենից շատ մաքրիր իմ խիղճը, տար ինձ փրկության ուղով, որպեսզի ես քայլեմ այն ճանապարհով և անցնեմ հավիտենական կյանք, որպեսզի արժանի լինեմ Քո երկնային
Թագավորությանը: Տեր, օրհնիր այս տարին և իմ կյանքի բոլոր օրերը:
Ամեն
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն