Մի անգամ Կեսյի Ֆիշերը փողոցով քայլելիս մի մուրացկանի տեսավ։Որոշ ժամանակ անց նա կրկին հանդիպեց այդ մարդուն,սակայն այս անգամ արդեն սրճարանում։
Այդ մարդը կարողացել էր միայն 1$ հավաքել։ Կեյսին առաջարկեց այդ մարդուն իր հետ միասին ճաշել։
Մուրացկանն իսկապես շատ էր զարմացել,քանի որ նա սովոր էր,որ մարդիկ իրենից զզվում են և հետու են մնում։
Նա պատմեց Կեյսիին,որ նման իրավիճակում է հայտնվել թմրանյութերի պատճառով։
Նրանք մեկ ժամ շարունակ զրուցում էին, սակայն Կեյսին արդեն պետք է դուրս գար,քանի որ նրա դասերը ուր որ է կսկսեին։Հենց այդ ժամանակ մուրացկանը թղթի վրա ինչ֊որ բան գրեց և հանձնեց նրան։
Երբ Կեյսին կարդաց գրությունը, հասկացավ,որ այդ օրը նա արել էր ավելին,քան ուղղակի անտուն մարդուն կերակրելը։Գրության մեջ գրված էր.《Ես այսօր պատրաստվում էի ինքնասպանություն գործել,սակայն քո շնորհիվ հասկացա, որ պետք է ապրեմ և պայքարեմ։ Շնորհակալ եմ,դու իսկապես հիանալի անձնավորություն ես》։
Միշտ հիշե՛ք,անգամ ամենաչնչին լավությունը,ժպիտը ու բարի վերաբերմունքը ինչ֊ոչ մեկի համար կարող է ավելին լինել,քան Դուք պատկերացնում եք։
Կեյսին վստահ կարող է բոլորին հայտնել,որ մարդու կյանք է փրկել։ Ուշադիր եղեք,բարի եղեք,կարեկցող եղեք,գուցե Ձեզ կողքիններն էլ փրկության կարիք ունեն։