Չնայած նրան,որ 25-ամյա չինացի գործարարուհի Ֆու Սյույվեյը դեռևս փեսացու չունի,որոշելէ իր 87-ամյա պապի երազանքը կյանքի կոչել, որպեսզի վերջինս կարողանա նրան դեպի խորան ուղեկցել:
Աղջկա ծնողներն ամուսնալուծվելեն,երբնա դեռ10 տարեկան էր:Այդ պատճառով նրանտատիկն ու պապիկնեն դաստիարակել: Երիտասարդ գործարարուհին անսահման սիրում է իր տատիկին ու պապիկին, և ըստ նրա`հիմա եկել է ժամանակը, որ ինքը հոգա նրանց մասին:
Նախորդ տարվա փետրվարին պապիկը հիվանդացել է, և բժիշկները հայտնել են, որ նա ամեն պահի կարող է մահանալ: Պապիկի միակ երազանքը թոռնուհուն հարսի զգեստով տեսնելն ու նրան դեպի խորան ուղեկցելն է:
Ֆուն որոշել է իրականացնել պապիկի երազանքը`անկախ այն հանգամանքից, որ դեռևս ընտրյալ չունի: Նա հագել է հարսանեկան զգեստ և պապիկին հարսանեկան ֆոտոսեսիայի հրավիրել:Ամեն ինչ այնքան բնական է կազմակերպված եղել, որ պապիկն անգամ մոռացել է, որ այդ ամենն անիրական է:
Աղջիկն այնքան ուժգին է սիրում իր պապիկին, որ ձեռքին դաջել է նրա պատկերը: