Խանիտա Ֆազենգը հաղթել է Uncensored News Thailand հրատարակության կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթում:
Աղբ հավաքող կնոջ ոտքերի առաջ խոնարհված լուսանկարները մեծ տարածում գտան աշխարհով մեկ:
Մրցույթի ժամանակ հաղթանակ տանելուց հետո աղջիկը անմիջապես վերադարձավ իր հայրենի քաղաք և տեսախցիկների առաջ խոնարհվեց մոր ոտքերի առաջ:Նրա մայրը աշխատում է որպես աղբ հավաքող, իսկ աղջիկը նման կերպով շնորհակալություն էր հայտնում իր ծնողից իրեն մեծացնելու և դաստիարակելու համար:
Առաջին անգամ նկարները տեղադրվեցին Feel 96.5 Rayong կայքում:
Մարդիկ հիացական մեկնաբանություններ էին գրում աղջկա պահվածքի մասին, քանի որ ծնկի իջնելը Թայլանդում հարգանքի գերագույն դրսևորումն է:
Աղջիկը մեկնաբանել էր իր պահվածքը՝ ասելով, որ հպարտանում է այն աշխատանքով, որ իր մայրիկն է անում, քանի որ արդար և մաքուր ճանապարհով է վաստակում օրվա հացը, իսկ ինքը սոված չի մեծացել և մոր շնորհիվ կարողացել է ավարտել դպրոցը:
Նրա մայրը բաժանվել էր հորից, երբ ինքը փոքր երեխա էր եղել, իսկ դպրոցը ավարտելուց հետո, գումար չունենալու պատճառով, չէր կարողացել համալսարան ընդունվել: Ընկերները նրան խորհուրդ էին տվել մասնակցել գեղեցկության մրցույթի:
Երբ նրան հաղթող էին հռչակել, աղջիկը չէր հավատացել սեփական ականջներին, և նրան թվացել էր, որ երազ է տեսնում: