Այս զարմանալի պատմությունը տեղի է ունեցել նախորդ դարում: Լուզմարիան 4 տարեկան է եղել, երբ Քոլում-բիայում մարդիկ ստիպված են եղել պարբերաբար թաքնվել ապստամբներից։Հերթական տագնապի ժամանակ աղջիկը մյուսների նման վազել է դեպի Սելվա անտառը և այնտեղ մոլորվել։ Բարեբախտաբար, անտառը հա-րուստ է եղել տարբեր պտուղներով, ինչն օգնել է նրան սովամահ չլինել։
Կապուցինները հետևել են Լուզմարիային, որից հետո կապիկներից մեկն աղջկան ուտելիք է բերել և նրան ըն-դունել են՝ ինչպես իրենցից մեկը:Որոշ ժամանակ անց Լուզմարիան սկսել է հասկանալ կապիկներին և անգամ սովորել է նրանց ժեստերի լեզուն։
Որսորդները պատահաբար գտել են աղջկան և տեղափոխել մոտակա քաղաք։Սակայն այստեղ չեն հավատացել նրա պատմությանը։Բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, որոնք ցույց են տվել, որ աղջիկը չի ստում։
Նրա ուղեղն ունի կենդանիներին հատուկ ազդակներ։
Նա սովորել է մտածել կենդանիների պես, սակայն մարդկային մտածողությունը նրա մոտ չի կորել:Ավելի ուշ Լուզմարիան անցել է հասարակության շրջանում ադապտացիայի փուլ ու ընտանիք կազմել՝ փոխելով իր անունը: