Այս աղջիկը դանիացի ուսանողուհի է, նրա անունն է Ջոանա Պալանի: Աղջիկը սպանել է ԻԳԻԼ-ի ավելի քան 100 ահաբեկիչ: Հենց դրա համար էլ ԻԳԻԼ-ի կողմնակիցները նրան ատում են:
Ջոանան ծնվել է փախստականների ճամբարում և արդեն 9 տարեկանում ստիպված է եղել զենք բռնել: Աղջիկն ազգությամբ կիսով չափ իրանուհի է, կիսով չափ՝ քրդուհի: Դեռ Դանիայում քոլեջը չավարտած՝ նա որոշել է մեկնել:
Սիրիա, կռվել և պայքարել մերձավոր արևելքի կանանցիրավունքների պաշտպանման համար: Ջոանան շատ դժվարությունների միջով է անցել: Որպես դիպուկահար՝ նա շատ բան է տեսել և պատմել է, թե ինչպես է 9 օր անընդմեջ պայքարի մեջ եղել:
Նա սովորել է լինել ուշադիր, զսպված և համբերատար: Աղջկան իշխանությունները նույնիսկ արգելել էին վերադառնալ Սիրիա, սակայն երբ Ջոանան չէր հնազանդվել, նրան ազատզրկել էին 3 շաբաթով:
Հենց նրա նման մարդկանց շնորհիվ մեր աշխարհն ավելի լավն է դառնում: Նրան ուժ և համառություն ենք մաղթում: