Այս աղջկա գրառումը համացանցում տարածվում է կայծակնային արագությամբ. արժանանալով անհամար հավանումների

Աղջկա այս գրառումը համացանցում արժանացել է հարյուրավոր հավանումների: Ոչ ոք չդատապարտեց երիտասարդի քայլը:

Տեսնենք, թե դուք ինչպես կարձագանքեք:

«Երթուղայինով գնում էի համալսարան:

Ետևում մոր հետ նստած էր մոտ 10 տարեկան մի տղա, որը շարունակ կեղտոտ կոշիկները քսում էր իմ սպիտակ անդրավարտիքին և դա անում էր ակնհայտ դիտավորությամբ. հավանաբար դա իրեն հաճույք էր պատճառում:

Ես թեքվեցի և երեխայի մորը հարգալից խնդրեցի, որ զսպի երեխային: Սակայն կինը պատասխանեց, որ իբրև նրանք երեխային դաստիարակում են ինչ-որ մեթոդով (անվանումը չմտապահեցի), ըստ որի երեխային պետք է ամեն ինչ թույլ տալ:

Չէի հասցրել արժանի պատասխան գտնել, երբ ետևից մոտեցավ ինձնից ավելի տարիքով մի երիտասարդ:

Նա մաստակը հանեց բերանից և ուղղակի կպցրեց կնոջ ճակատին՝ ասելով.«Ինձ նույնպես այդ մեթոդով են դաստիարակել», -ապա թեքվեց, աչքով արեց ինձ և իջավ հաջորդ կանգառում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS