Այս աղջնակի հասակը երկու մետր է․ Նա մտածում էր, որ երբեք չի ամուսնանա, սակայն ճակատագիրն այլ կերպ տնօրինեց ամեն
ինչ․․․

2 մետր հասակ ունեցող աղջիկը երկար ժամանակ չէր կարողանում գտնել իր կեսին, սակայն ճակատագիրն ամեն ինչ տնօրինեց…
Մարդիկ ինքները ստեղծել են գեղեցկության ստանդարտներ, որոնց պիտի համապատասխանեն բոլոր կանայք: Եթե ձեր արտաքինը
չի համապատասխանում կետերից գոնե մեկին, մարդիկ սկսում են ձեզ պիտակավորել:

Հեյլիի պատմությունն ապացուցում է, որ իրական սիրո համար պարտադիր չէ անթերի արտաքին ունենալ: Հեյլիի հասակը 2 մետրից
ավել է,և նա վաղ մանկությունից սովոր է,որ իրեն նայում են հետաքրքրասեր հայացքով, ծաղրանքով և հիմար կատակներ են անում:

Դրա պատճառով աղջիկը մտածում էր, որ երբեք չի հանդիպի մի տղամարդու, ով կլինի իր կողքին:Սակայն ճակատագիրն ուներ իր
պլանները: Աղջիկը ծանոթացավ Բրայան անունով երիտասարդի հետ, ում հասակը ցածր էր նույնիսկ միջինից՝ 173 սմ:

Երիտասարդները միմյանց շատ դուր եկան՝ ծանոթության առաջին իսկ օրվանից, և այդ ժամանակ կարևոր չէր ոչ հասակը, ոչ տա-
րիքը:

Նրանց ոչ ոք չէր կարող խանգարել երջանիկ լինել:Շուտով Բրայանը Հեյլիին ամուսնության առաջարկություն արեց և 2 տարի անց
նրանց ընտանիքում չքնաղ աղջիկ ծնվեց, ում Կաի անվանեցին:
