Ոչ ոք չէր էլ մտածի,որ նման բան կարող է լինել ոչ միայն ֆիլմում:
Երջանիկ ավարտով այս պատմությւոնը տեղի է ունեցել Չելյաբինսկ քաղաքում:
Անտուն մարդկանցից մեկը աղբարկղի մեջ գտավ վիրահատության համար նախատեսված մի փաստաթուղթ,որը պատկանում էր 18-ամյա մի տղայի:
Խոսքը գնում էր սրտի վիրահատության մասին:
Այս մարդը որոշեց տիրոջը գտնել և հանձնել ձաստաթղթերը նրան:
Երբ նա գտավ այդ տղայի հասցեն,նա անմիջապես գնաց նրանց տուն:Նրան դիմավորեց տղայի մայրը,ով ուղղակի ապշեց այս ամենից:
Պարզվեց,որ տղայի վրա հարձակվել են գողեր և գողացել նրա դրամապանակն ու արժեքավոր իրերը,իսկ փաստաթղթերը աղբն են նետել:Ընտանիքում բոլորը խառնվել էին իրար,քանի որ առանց այդ փաստաթղթերի անհնար կլիներ անցկացնել վիրահատությունը,իսկ դրա հետաձգումը ճակատագրական կարող էր լինել:
Տղայի մայրդը սկսեց տոպրակների մեջ լցնել այն,ինչ տանն ունեին:Նա հավաքեց բոլոր ուտելիքները,իր մոտ եղած 600 ռուբլին և ասաց,որ եթե գումարը քիչ է,ապա ինքը կարող է հարևանից պարտքով վերցնել և տալ այս անտուն մարդուն:
Սակայն Կիրիլը՝անտուն մարդը,ուղղակի շնորհակալություն հայտնեց փոքրիկ նվերի համար և հեռացավ:
Նյութը հրապարակման պատրաստեց 101mirchudes.ru-ն