Մի անգամ հանդիպեցի մի քահանայի կնոջը: Նա պատմեց, որ երբ երիտասարդ էր և դեռ միայն իր առաջնեկն էր ծնված, շատ տարածված էր երեխաներին պատժել ճիպոտով ծեծելով: Սակայն նա դա չէր ընդունում:
Բայց մի անգամ, երբ նրա որդին 4 կամ 5 տարեկան էր, նա այնպիսի չարություն արեց, որ նա որոշեց հաշվի չառնել իր սկզբունքները և ճիպոտով ծեծել նրան:
Նա որդուն ասաց, որ գնա բակ և ինքը իր համար ճիպոտ գտնի: Երեխան երկար ժամանակ է չկար, և երբ նա վերադարձավ, նրա դեմքը թաց էր արցունքներից: Նա ասաց. «Մայրիկ, ես ճիպոտ չեմ գտել, բայց գտա
մի քար, որով դու կարող ես հարվածել ինձ»:
Այդ պահին մայրը հանկարծ հասկացավ, թե ինչպիսին է այս իրավիճակը դիտվում երեխայի տեսանկյունից. եթե մայրս ուզում է ցավ պատճառել ինձ, ուրեմն ինչ տարբերություն, թե նա ինչպես է դա անում: Նա նույն հաջողությամբ կարող է ճիպոտի փոխարեն քարով դա անել:
Մայրը որդուն նստացրեց իր գիրկը, և նրանք միասին արտասվեցին: Մայրը քարը դրեց խոհանոցի պահարանում որպես հիշեցում, որ բռնությունը տարբերակ չէ: