Այս առակը ձեր կյանքում շատ բան կփոխի

Վիրավորվելով չես նկատում՝ ինչպես է ծանր քարն ընկնում հոգուդ մեջ, իսկ տարիներ անց այդ քարերը բազմապատկվում են. Իմաստուն մարդիկ երբեք չեն վիրավորվում։ Մի անգամ ուսանողը հարցրեց իր հոգեւոր ուսուցչին.

— Վարպետ, դուք տիրապետում եք Աստվածային իմաստությանը, գտնվում եք լիակատար խաղաղության եւ լավ տրամադրության մեջ: Ոչ ոքի չի հաջողվում ձեզ զայրացնել, և դու ոչ ոքի վրա չես զայրանում: Սովորեցրեք ինձ դառնալ այդպիսին:

— Լավ, ես կսովորեցնեմ, դրա համար բեր թափանցիկ տոպրակ և կորտոֆիլ: Աշակերտն ամեն ինչ արեց այնպես, ինչպես ասաց ուսուցիչը: «Երբ դու ինչ-ոչ մեկից բարկանում ես կամ վիրավորվում ես, գրիչով նրա անունը գրի կարտոֆիլի վրա եւ դիր տոպրակի մեջ», — ասաց ուսուցիչը ուսանողին:

— Եվ սա այն ամենն է, ինչ պետք է անե՞մ,-շփոթվեց աշակերտը: — Ոչ, դու միշտ պետք է այդ տոպրակը քեզ հետ տանես, ուր էլ գնաս: Եվ ամեն անգա,երբ բարկանում կամ զայրանում ես որևէ մեկի վրա՝ պետք է ավելացնես կարտոֆիլը: -Լավ,-ասաց ուսանողը:

Անցնում է որոշ ժամանակ: Տղայի տոպրակն այնքան է ծանրանում, որ նա այլևս ի վիճակի չի լինում այն իր հետ տանել: Բացի այդ, սկզբում լցրած կարտոֆիլներն արդեն փչացել էին և սկսել էր արդեն տհաճ հոտ գալ:

Այնուհետեւ ուսանողը եկավ իր վարպետի մոտ եւ ասաց.,-ես այլևս չեմ կարողանում ինձ հետ տանել այս ծանր տոպրակը, առաջարկիր ինձ մեկ այլ տարբերակ, որին իմաստուն մարդը պատասխանեց.

— Իսկ հոգուդ մեջ տանո՞ւմ ես ինչ-որ այլ բան, երբ զայրանում և բարկանում ես մարդկանց վրա: Մեկ անգամ վիրավորվելով, դու չես նկատում՝ ինչպես է քարն ընկնում հոգուդ մեջ: Ժամանակի ընթացքում այդ քարերն ավելի շատ են դառնում:

Գործողությունը սովորություն է դառնում, սովորությունը դառնում է բնույթ, ինչը հանգեցնում է բորբոքման: Ես ձեզ հնարավորություն տվեցի նայել ամեն ինչին դրսից: Կարծում եմ՝ հաջորդ անգամ կմտածես՝ քեզ պետք է հերթական քարը…վիրավորանքը մի բան է, որը միայն ձեր գլխում է: Սովորեք այն հանել գլխից և դուք կդառնաք իսկապես երջանիկ մարդ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS