Այս բաղադրիչի օգնությամբ ազատվեք կնճիռներից

Սովորաբար մեղրն օգտագործվում է որպես բնական քացրացնող բաղադրիչ։Մեղրն առողջության համար ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Այն խթանում է էներգիան, կարգավորում շաքարի մակարդակը արյան մեջ, բուժում է անքնությունը, նպաստում է քաշի նվազեցմանը և լավացնում է մարսողությունը։

Բացի այդ, մեղրը հարմար է գեղեցկության և մաշկի առողջացման համար։ Այն ունի հզոր հակաբորբոքային, հակաօքսիդանտ, հակաբակտերիալ և հականեխիչ հատկություններ և կարող է զգալիորեն լավացնել մաշկի վիճակը։

  • Մաշկի ծերացման դանդաղեցում
  • Մեղրը պաշտպանում է մաշկը՝ ազատ ռադիկալների հասցրած վնասից։
  • ՄԵղրը խառնեք թարմ կիտրոնի հյութի հետ և քսեք դեմքի և պարանոցի մաշկին։ Թողեք, որ չորանա, այնուհետև լվացեք գոլ ջրով։
  • Խորհուրդ է տրվում կրկնել պրոցեդուրան շաբաթական 1-2 անգամ։

Վերացնում է կնճիռներն ու սպիերը

Սպիերը կարող են տգեղացնել մաշկը, հատկապես եթե դրանք երևացող հատվածում են։ Մեղրը հրաշալի կերպով վերականգնում է մաշկը, նաև վերացնում մանր կնճիռները: Հավասար քանակությամբ մեղր և ձիթայուղ խառնեք, քսեք ախտահարված հատվածում և զգուշորեն մերսեք 1-2 րոպե։ Ծածկեք մաքուր, գոլ ջրի մեջ թրջած կտորով։ Հենց զգաք, որ կտորը սառել է, հանեք այն և մաքրեք խառնուրդի մնացորդները։ Խորհուրդ է տրվում կրկնել պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ։

Եղեք առողջ և գեղեցիկ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS