Այս գեղեցկուհին ամբողջ մեկ տարի է ծախսել իր հարսանեկան զգեստը կարելու համար. Ցանկացած աղջիկ կերազեր այն կրել իր հարսանիքին…

Դանա Ուոլի անունով երիտասարդ աղջիկը մանկուց երազել է շքեզ հարսանիքի մասին, ինչպես որ հեքիաթներում է լինում:

Դանան ցանկանում էր այդ օրը նմանվել արքայադստեր: Եվ երբ նրա ընկերն ամուսնության առաջարկություն արեց, Դանան առանց երկար մտածելու շտապեց երազանքների հարսանեկան զգեստ փնտրելու: Սակայն երկար որոնումներից և հիասթափություններից հետո, աղջիկը որոշեց, որ հենց ինքը պիտի անցնի գործի և ստեղծի «երազանքների զգեստը»:
Դանան մատիտ և թուղթ վերցրեց, նկարեց հարսանեկան զգեստի էսքիզը:


Մտահղացումը կյանքի կոչելու համար Դանան լավ մասնագետների գտավ, ովքեր խոստացան, որ կկարողանան կարել հենց այն, ինչ պետք է:
Զգեստը կարելու, զարդարելու համար պահանջվեց մի ամբողջ տարի: Միայն քարերն ամրացնելու համար մասնագետները ծախսեցին 60 օր:

Արդյունքն արդարացրեց աղջկա ակնկալիքները: Զգեստը ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին որ Դանան էր ցանկանում: Ամեն ինչ աղջկա սրտով էր, քանի որ հենց ինքն էր դիզայնի հեղինակը:
Հարսանեկան զգեստը գերեց և հյուրերին, և փեսային: Նույնիսկ հարսանիքից հետո այն դեռ երկար ժամանակ բուռն քննարկվում էր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS