Գրեթե կես տարի առաջ,մի պատմություն կարդացի,թե ինչպես մի տղամարդ,երեխա ժամանակ նայած հողորդման օգնությամբ,փրկել է իր երեխայի կյանքը,որը կեղծ կրուպից ուղղակի կխեղդվեր,եթե հայրը չհիշեր այդ հաղորդման ժամանակ տված խորհուրդը:
Այս գիշեր այդ պատմությունը փրկեց նաև իմ տղայի կյանքը:
Գիշերն արթնացա երեխայիս ահավոր հազից,վազեցի մանկական սենյակ և ականատես եղա,թե ինչպես է նա ուղղակի շնչահեղձ լինում սպազմից:Ակամայից հիշելով այդ պատմությունը,երեխայիս անմիջապես վերցրի ու վազեցի լոգարան:Այնտեղ հնարավորին չափ բացեցի տաք ջուրը ու մենք միասին սկսեցինք վերականգնել մեր շնչառությունը:Կարևորն այն էր ,որ օդը հագեցած լիներ ջրային գոլորշիներով:
Շտապ օգնությունն եկավ 15 րոպե հետո,երբ նրանք տեղ հասան,տղաս արդեն շատ թե քիչ շնչում էր:
Հիշելով այն տղամարդու պատմությունը, ես փրկեցի իմ փոքրիկի կյանքը:Թող ,որ իմ պատմությունը նույնպես օգնի ինչ որ մեկին՝ իր դժվար պահին: