Այս դեպքը երբեք չեմ մոռանա․ Նման բան հազարից մեկի հետ կպատահի․․․

Ես աշխատում եմ որպես շտապօգնության բժիշկ; Նոր տարվա գիշերը գնացի հերթական կանչի: ԵՍ և բուժեղ-բայրը մտանք կանչում նշված հասցեով և մեր առջև բացվեց հետևյալ պատկերը: Մահճակալի վրա պառկած է մի մերկ կին, որը ծածկված էր սավանով:

Պառկած է աչքերը փակ, նորմալ շնչում է և կարծես թե չի արձագանքում շուրջը տեղի ունեցողին: Ամուսինը շփոթված է ու չգիտի ինչ անել: Նա պնդում է, որ կնոջը պետք է տեղափոխել հիվանդանոց, քանի որ շատ է վախենում կորցնել նրան:

Ես զգում էի, որ այստեղ ինչ որ բան այն չէ, ես դեռ չեմ զննել կնոջը, բայց ամուսինը պնդում է, որ պետք է նրան տեղափոխել հիվանդանոց:Ես նրան բլանկ տվեցի որպեսզի լրացնի: Երբ նա շրջվեց, որ բլանկը լրացնի, կինը բացեց աչքերը և ձեռքով հասկացրեց, որ ամուսնուն հեռացնենք սենյակից:

Ես տարակուսանքով նայեցի նրան, բայց այնուամենայնիվ խնդրեցի ամուսնուն օգնել բուժքրոջը մեքենայից բերել որոշ սարքավորումներ:Երբ նրանք դուրս եկան բնակարանից մահճակալի տակից դուրս եկավ մի տղա-մարդ, մի կլորիկ գումար դրեց գրպանս ու արագ հեռացավ: Մի քանի րոպե անց բնակարան մտան բուժեղբայրն ու կնոջ ամուսինը:

Վերջինս մոտեցավ ինձ ու ասաց. «Եթե հնարավոր է մի քանի ժամով գոնե նրան տեղափոխեք հիվանդանոց, կինս պետք է այսօր հերթապահության լիներ և ես տուն եկա սիրուհուս հետ, սակայն ներս մտնելով և տեսնելով կնոջս կոշիկներն ու վերարկուն, հասկացա, որ նա տանն է, սիրուհուս թաքցրեցի միջանցքի պահարանում» և մի կլորիկ գումար դրեց գրպանս: Ես նրան ասացի.

-Ամեն ինչ կարգին է, կարող եք հանգիստ լինել, — ու նշան արեցի բուժքրոջը, որ գնալու ժամանակն է:

Այն ընթացքում, երբ նրանք իջել էին իբր սարքավորումներ բերելու, ես նկատեցի, որ մի երիտասարդ կին դուրս եկավ մուտքի դռնից և արդեն ինձ համար պարզ էր նրա ով լինելը: Գումարը նրան չվերադարձրի, որովհետև լռությունը իր արժեքն ունի ու ես ու բուժեղբայրը աշխատանքից հետո մի լավ զվարճացանք այդ գումարով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS