Այս դեպքը տեղի է ունեց մարտի 8-ին, սակայն մինչև հիմա հիշում եմ այն փոքրիկ տղային

Մարտի 8-ից մեկ-երկու օր առաջ էր, կնոջս հետ մտել էինք առևտրի կենտրոն։ Կիսն ուզում էր ընկերուհիների համար փոքրիկ նվերներ պատրաստել․ շոկոլադ, թեյ կամ սուրճ։ Կանգնած ընտրում է, իսկ ես ուղղակի նայում եմ շուրջս։ Տեսնում եմ մի տղայի, մոտ 7-8 տարեկան։ ՏԵսքն այնքան էլ լավ չէր․․․Դե, մի քիչ նման էր մուրացկանի։ Հայացքն էլ դուրս չեկավ․․․խղճացի նրան։

Կանգնեց վիտրինայի մոտ և սկսեց նայել շոկոլադե արձանիկներին։ Շատ հանգիստ։ Իսկ ես նրան էի նայում։ Տեսա տաբատը, որ հագով 3-4 չափ մեծ էր, կարճ թևերով փոքրացած բաճկոնը, կիսամաշ եղած գլխարկը։ Բայց ամեն ինչ շատ մաքուր էր։ Հայացքն էլ հանգիստ, վստահ, կարծես մեծահասակ մարդ լիներ։

Հասկացա, որ տղան չի պատրաստվում ինչ-որ բան գողանալ, ամաչեցի, որ նման բան էր անցել մտքովս։ Նա ուղղակի․․․ուտում էր․․․հայացքով ուտում էր շոկոլադները։ Այնքան վատ զգացի ինձ։ Երբ նա պտտվեց, որ դուրս գա խանութից, կանգնեցրեցի նրան։ Նա էլ մեծի նման նայեց ինձ և հարցրեց․

Ի՞նչ է պատահել։

Թույլ կտաս հյուրասիրեմ քեզ։ 

Տղան ոչինչ չասաց, լուռ նայեց ինձ։ Ես արագ գնեցի երկու շոկոլադե արձանիկ և տոպրակը տվեցի նրան։ Տղան շնորհակալություն հայտնեց և գնաց։

Իսկ հետո տեսա, որ մոտեցավ մորն ու փոքր քրոջը, և շոկոլադները տվեց նրանց։

Նա քայլում և ժպտում էր, ինչպես երջանիկ մի տղամարդ, ով գտել է այն, ինչ փնտրում էր։ Փոքրիկ և լուսավոր տղա․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS