Այս դեպքից հետո որոշել եմ այլևս երբեք երեխայիս սկեսուրիս մոտ չեմ թողնել․․․Ինձ շտապ անհրաժեշտ էր մի քանի օր մեկնել աշ-
խատանքի պահով, և ամուսինս հրաժարվեց 3 օր մենակ մնալ երեխայի հետ: Այլ ճանապարհ չկար, ես ստիպված էի սկեսուրիս խնդ-
րել երեխային հոգ տանել:
Անկեղծ ասած, ես այդ պահը հետաձգեցի մինչև վերջին րոպեն, քանի որ հաստատ գիտեի, որ դրանից հետո իմ կյանքը շատ կփոխ-
վի:Դուք կմտածեք, որ ես խենթ եմ, բայց ես գրել էի մի ամբողջ ցուցակ, թե ինչ կարող է ուտել իմ որդին և ինչը` ոչ: Ես գրել էի, թե ինչ
բառեր է նա արդեն հասկանում, ինչ կենդանիներ նա գիտի, ինչ խաղալիքներով է սիրում խաղալ:
Ես նաև գրել էի նրա համար ժամանակացույց, երբ որդիս պետք է քնի և նշել, որ ոչ մի դեպքում չպետք է խախտվի այս գրաֆիկը։ Եվ
ահա,ես վերադառնում եմ երեք օր անց և իմ ամենավատ մղձավանջներն իրականացել էին:Այս օրերին նա անընդհատ նրան կերակ-
րել էր ամեն տեսակ տհաճ բաներով և բացատրում էր այսպես.
«Ինչպե՞ս կարող ենք ուտել ու չտալ նրան»:Եվ ամենավատն այն է, որ նա կորցրել էր իր քնի ռեժիմը: Բայց ես այնքան երկար էի աշ-
խատել, որպեսզի սովորեցնեմ նրան քնել և արթնանալ մեզ հետ միաժամանակ։Ցանկացած մայր կհասկանա ինձ, թե որքան դժվար է
երեխային ռեժիմին սովորեցնելը,և այժմ իմ բոլոր ջանքերը ապարդյուն դարձան: Ես այլևս երբեք չեմ կարող թողնել որդուս նրա հետ,
այլապես հաջորդ անգամ ես կարող եմ նրան ընդհանրապես չճանաչել:
Իսկ դուք ուրախությամբ թողնո՞ւմ եք երեխաներին տատիկ-պապիկների հետ: