«Այս երգն իմ կյանքի պատմությունն է». Սիլվա Հակոբյանն անկեղծացել է

Երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի էջում նոր հոլովակ է հրապարակել, որտեղ նա կատարում է «Երջանիկ եմ» երգը: Իր հետևորդներին երգչուհին հայտնում է, որ չի կարող երջանիկ չլինել, երբ ունի նման ստեղծագործ ու լավ ընտանիք, սիրում է ու սիրված է. «Այս երգն իմ կյանքի պատմությունն է, որում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն։

Դեռևս չեմ հիշում որևէ համերգ, որտեղ այս երգը երգելիս չարտասվեմ… Դրանք, իհարկե, երջանկության արցունքներ են։
Ինչպե՞ս կարող եմ երջանիկ չլինել, երբ ունեմ նման ստեղծագործ ու լավ ընտանիք, սիրում եմ ու սիրված եմ, զբաղվում եմ իմ սիրելի գործով և, որ ամենակարևորն է, ունեմ հավատարիմ ու գնահատող հանդիսատես։
Ուզում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք։

Իսկ ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս երգի վերաբերյալ»,- գրել է երգչուհին:

(Visited 647 times, 548 visits today)
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS