Անցյալ դարի սկզբում բոլորն իմացան, որ գրեթե 90 ամյա Ջեյմս Հովարդ Մարշալ Երկրորդը, ով մեծ ունեցվածքի տեր էր, երիտասարդ խորամանկ գեղեցկուհուն՝ Աննա Սմիթին, ամուսնության առաջարկություն արեց:
Ծեր տղամարդը շատ լավ գիտեր, որ Աննան իր հետ միայն հանուն գումարի է և անհամբեր սպասում է, թե երբ պիտի ամուսինը մահանա:
Դա ակնհայտ էր բոլոր նրանց համար, ովքեր գիտեին այդ պատմության մասին:
Շուտով Ջեյմսը մահացավ: Երիտասարդ կինը «սգաց»՝ ինչպես որ կարգն է: Այժմ նա սպասում էր կտակին:
Կարելի է նույնիսկ ֆիլմ նկարահանել այն մասին, թե ինչպես Աննան արձագանքեց այն լուրին, որ ամուսինն իրեն ոչինչ չի թողել: Իր ամբողջ հարստությունը Ջեյմսը կտակել էր որդուն՝ Պիրսին:
Կինն ուշքի չէր գալիս զայրույթից: Նա դիմեց դատարան:
Մինչ ընթանում էին դատական գործերը, կինը կարողացավ ամուսնանալ դատարանում իր շահերը ներկայացնող մարդու հետ:
Սակայն նույնիսկ այդ միությունը չօգնեց նրան հաղթել դատավարությունը: Ամբողջ հարստությունն անցավ Պիրսին, սակայն նա էլ չկարողացավ վայելել հոր թողած ժառանգությունը, քանի որ մահացավ:
Այդ ժամանակ Աննան երեխա ունեցավ, և քանի որ Պիրսը մահացել էր, նախկին ամուսնու ունեցվածքն անցավ իրեն: Սակայն երեխային ունենալուց հետո կնոջ մոտ բարդություններ սկսեցին, և նա մի քանի օր անց հեռացավ այս աշխարհից:
Նա այդպես էլ չկարողացավ վայելել իր այդքան երկար սպասված հարստությունը…