Այս երիտասարդ տղայի արարքը քննարկում է ողջ համացանցը. Պարզվում է, որ նա ինքնաթիռում մարդու կյանք է փրկել, մինչդեռ մեծերը ոչինչ չէին կարողացել անել…

16 ամյա Բոգդան Ռուդիկը սովորում է Մոսկվայի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում: Վերջերս տղամարդն իսկական հերոս է դարձել: Այս մասին պատմել է Ալեքսանդր Անտիպովը՝ դպրոցի տնօրենը:Բոգդանը ծնողների հետ նստած էր ինքնաթիռում, որը Սոչիից դեպի Մոսկվա էր ուղևորվում:Հանկարծ բարձր կապի միջոցով հայտարարեցին, որ մի տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, և հարցնում էին, արդյո՞ք բժիշկ կա սրահում:

Տղան վեր թռավ և վազեց տղամարդու մոտ՝ օգնություն ցուցաբերելու:Ռուդիկը սովորում է դասարանում, որը բժշկական թեքումով է:Նա նույնիսկ որպես կամավոր աշխատել է ծերանոցներում և հոսպիսներում:Մինչ տղամարդը կորցրեց գիտակցությունը, Բոգդանը հասցրեց իմանալ, նա առիթմիա ունի թե ոչ:

Դպրոցականը ճիշտ ախտորոշեց. նրա մոտ սրտի կաթված էր:Քանի որ տղամարդու քթից արյուն էր եկել, տղան նրան պառկեցրեց ճիշտ դիրքով: Երիտասարդ բժիշկը մաքրեց տղամարդու քիթն ու բերանը արյունից, հետո հատուկ շնչառական հարմարանքի միջոցով, որն առկա էր ինքնաթիռում, թոքերի վենտիլյացիա իրականացրեց:
Օդաչուն ինքնաթիռը շտապ իջեցնելու որոշում կայացրեց:

Օդանավակայանում նրանց արդեն սպասում էր շտապ օգնության մեքենան:Նրանք կարողացան փրկել միայն ժամանակին ցուցաբերած առաջին օգնության շնորհիվ:Երբ ինքնաթիռը հասավ Մոսկվա. բարձր կապի միջոցով օդաչուն շնորհակալություն հայտնեց տղային:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS