Այս զույգը գնաց քահանայի մոտ և խնդրեց իրենց բաժանել: Տեսեք թե ինչ պայման դրեց քահանան

Մի մարդ դիմում է քահանային, թե Տեր Հայր, ուզում եմ բաժանվել:

Քահանան էլ ասում է.

-Շատ լավ, բայց մի պայմանով:

-Ի՞նչ պայման:

-Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես», հետո նոր կբաժանեմ:

-է, Տեր Հայր…

-Նայիր, դու գիտես, թե չէ, չեմ բաժանի:

-Լավ, կասեմ:

Անցնում է երկու ամիս, քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում.

-Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցիր:

Մարդը պատասխանում է.

-Այ մարդ խելքս գցե՞լ եմ ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ…

«Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց»:

Եփես. 5:25

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS