Ես շուրջ 15 տարի է աշխատում եմ ռեստորանում որպես մատուցողուհի: Երկու տարի առաջ վթարի ենթարկվեցի և ստացվեց այնպես, որ լսողության հետ խնդիրներ ի հայտ եկան:
Ես ստիպված էի սարք կրել: Որոշեցի դուրս գալ աշխատանքից, սակայն տնօրինությունս թույլ չտվեց:
Նրանք ասացին, որ շատ բարձր են գնահատում իմ աշխատանքը և ինձ նման աշխատող գտնելը հեշտ չէ:
Ես շարունակեցի աշխատել:
Մի անգամ մեր ռեստորան եկան մի տղամարդ ու մի կին և տեղավորվեցին սեղաններից մեկի մոտ: Ես մոտեցա նրանց սեղանին: Տղամարդը ինձ տեսնելով ասաց.
— Երբ մոտենում ես մեր սեղանին, բարի եղիր ականջակալներդ հանել, քեզ համար այստեղ դիսկոտեկ չէ:
Կինն ասաց.
— Չես տեսնում է խուլ է, դրել է որ լավ լսի,
— ու գոռալով ասաց,
— մեզ բերում ես ….
Ու երկուսով սկսեցին բաձրաձայն ծիծաղել;
Ես լուռ գրանցեցի պատվերները ու արցունքն աչքերիս հեռացա այդ սեղանի մոտից:
Մինչ այդ ոչ մի այցելու այդպես չէր արտահայտվել:
Նրանց սեղանի ետևում այդ պահին մեր տնօրենը իր ընկերների հետ նշում էր ծննդյան օրը:
Նա ամեն ինչ լսել էր, իմ հետևից եկավ խոհանոց և ասաց.
— Ես ամեն ինչ լսեցի, մի մտահոգվիր, ես կտամ նրանց պատասխանը:
Եվ շտապ դուրս եկավ ռեստորանից:
Որոշ ժամանակ անց վերադարձավ ձեռքին մի բրոշյուր «Քաղաքավարության և վարվեցողության կանոններ»:
Նա մտավ սրահ, մոտեցավ երաժշտախմբին, վերցրեց միկրոֆոնն ու ասաց.
— Այսօր մեզ համար առնձանահատուկ օր է, մենք առանձնահատուկ հյուրեր ունենք, և մենք նրանց համար պատրաստել ենք անակնկալ:
Մեր ռեստորանի կողմից ձեզ ենք հանձնում «Քաղաքավարության և վարվեցողության կաննոներ գրքույկը», որի կարիքը դուք խսիտ ունեք, իսկ մեր ռեստորանը ձեր նման այցելուների կարիք չունի, խնդրում ենք արագ ազատել սրահը: Մեր ռեստորանի ծառայություններից կարող են օգտվել միայն այդ կանոններն իմացող մարդիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն
Яндекс.Директ