Հաճախ կյանքում սկզվում է բարդ շրջան, սակայն մենք չենք հասկանում, թե որն է դրա պատճառը: Պարզվում է, որ անհաջողությունների ու աղքատության պատճառ կարող են դառնալ տանն առկա հետևյալ իրերը:
Անհապաղ դեն գցեք այս իրերը.
մանր աղբ՝ գրպաններում և դրամապանակում
Մեծը սկսվում է փոքրից: Գրպաններում և դրամապանակում պահվող այդ բոլոր կտրոնները, կոնֆետի թղթերը և տոմսերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:
Փչացած ժամացույց
Կանգ առած ժամանակը՝ վատ նշան է: Ոչ մի դեպքում տանը չի կարելի թողնել փչացած ժամացույցը: Տարեք այն նորոգման կամ ուղիղ աղբանոց:
չսիրած լուսանկար
Երբ նայում եք լուսանկարին և բացասական զգացմունքներ եք ունենում, նկարը սպունգի նման կլանում է վատ էներգետիկան:
կոտրված ապակիներ
Կոտրված ապակի, կիսաջարդ բաժակ կամ ճաքած ապակի՝ այս ամենը չի կարելի պահել տանը, դրանք ոչ լիարժեք պաշտպանություն են խորհրդանշում:
հին իրեր
Հին թերթեր և ամսագրեր, որոնք միանշանակ այլևս չեք կարդալու, մաշված հագուստ, հին անկողնային պարագաներ, որոնք այլևս պիտանի չեն օգտագործման. այս ամենը միայն աղտոտում են տունը անցյալով:
հին ավել
հին ավելը մեծ վնաս է հասցնում ձեր ֆինանսական վիճակին:
մահացած իրեր
Շատերը սիրում են տանը պահել տարբեր կոմպոզիցիաներ՝ պատրաստված չորացրած ծաղիկներից, բայց չգիտեն, որ չորությունը՝ թառամելու էներգետիկայի աղբյուր է:
Սակայն կան բացառություններ. եթե նման կոմպոզիցիա պատրաստել է ձեր փոքրիկը և այն ձեզ նվիրել, ապա ոչ մի չարություն այն չի բերի:
իրեր, որոնք շատ երկար ժամանակ չեք օգտագործել
Նույնիսկ նոր իրերը, եթե գնել եք և երբեք չեք օգտագործել, սկսում են վատ էներգետիկա կուտակել, կարծես ստիպում են ժամանակին կանգ առնել: Ավելի լավ է դրանք նվիրեք կարիքավորներին, և տանը դրանք այլևս ավելորդ տեղ չեն զբաղեցնի: