Մեր օրգանիզմին անհրաժեշտ են մեծ քանակությամբ վիտամիններ և միներալներ նորմալ գործունեության համար:
Եվ կարիք չկա գնալ դեղատուն և ձեռք բերել վիտամինային կոմպլեքսներ:
Տնային պայմաններում կարելի է պատրաստել վիտամիններով հարուստ խառնուրդ:
Բաղադրիչներ
- 300 գ ընկույզ
- 300 գ ծիրանի չիր
- 300 գ թզի չիր
- 300 գ սև սալորաչիր
- 300 գ սև չամիչ
- 2 բաժակ մեղր
- 2 կիտրոն
Պատրաստման եղանակը
Պատրաստման եղանակը Չրերը լվանալ տաք ջրով, չորացնել, կորիզները հեռացնել, եթե դրանք կան, և մյուս բաղադրիչների հետ անցկացնել մսաղացով, ստացված խառնուրդի վրա ավելացնել մեղրը և լավ խառնել:
Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում: Խառնուրդից ուտել օրական մեկ անգամ, ցանկալի է առավոտյան ուտելուց առաջ: Եթե իմունիտետը ցածր է և հաճախակի եք հիվանդանում, ապա կարելի է ուտել օրական 2-3 գդալ: Երբ խառնուրդը սպառվի, տալ մեկ ամիս ընդմիջում և կարելի է կրկնել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն