Մեզնից շատերը հավատում են ժողովրդական սնահավատություններին: Հատկապես՝ փողի և հարստության հետ կապվածներին: Ներկայացնում ենք նշաններ, որոնք բառացիորեն փողը կքաշեն ձեր դրամապանակի մեջ:
Փողոցում և հաստատություններում
Դրամը, որը տեսել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Այլապես փողի նկատմամբ արհամարհանք կդրսևորեք: Արծիվը դեպի վեր ընկած մետաղադրամը ձգում է փողը, իսկ արծիվը դեպի ներքևը՝ հեռացնում: Առաջին դեպքում վերցրեք փողը, երկրորդ դեպքում՝ թողեք: Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք շատ փող ծախսել առողջության համար: Փողը, որը թեյավճար եք տալիս, եռակի չափով վերադառնում է:
Տանը
Ճաշի սեղանը հարստության խորհրդանիշ է: Մի նստեք դա վրա, այլապես փողը ձեր կողքով կանցնի: Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դրեք ճաշի սեղանի սփռոցի տակ: Դրամապանակը մի դրեք ճաշի սեղանի և մահճակալի վրա: Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կսպառվի: Այն պետք է լայն ծայրը դեպ վեր լինի: Խնջույքի ժամանակ կինը վերջին հերթին է անծանոթ տղամարդու հետ բաժակ խփում: Իսկ տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան: Երբեք ցրիվ մի տվեք մետաղադրամները: Դրանք պահեք պահատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի տուփում:
Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք: Զգուշությամբ ուղղեք և հարթեցրեք թղթադրամները: Նախքան փող հավաքել սկսելը հստակ կողմնորոշվեք՝ դրանք ինչի համար կծախսվեն: Երբեք մի թողեք սև օրվա համար: Դրական մտքերով կուտակեք: Այդ դեպքում հաջողությունը հաստատ կգա: Սարդը հարստության և բարեկեցության խորհրդանիշ է: Եթե տանը սարդ է հայտնվել, եկամուտ սպասեք: Եվ մի մտածեք այն սատկացնելու մասին:
Սուլոցը սենյակում խոշոր գումարի կորուստ է:
- Հաց և աղ մի տվեք պարտքով: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից գնում են փողն ու բարեկեցությունը:
- Մաքրություն մի արեք մայրամուտից հետո:
- Գիշերը փողն ու բանալիները սեղանին մի թողեք:
- Հատակին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա: Այլապես այն ձեզնից կհեռանա:
- Ով դանակը թողնում է հացի մեջ, նրան աղքատություն է սպասվում:
- Ով դեն է նետում հացը, նրան նյութական անհաջողություն է սպասվում:
- Աղբը պատուհանից մի թափեք, համարվում է, որ այդպես փողը կգնա տնից:
- Ակվարիումը ձգում է փողը: Բայց դրա ջուրը միշտ պետք է մաքուր լինի:
- Նորոգեք բոլոր ծորակները. հոսող ջրի հետ փողն է գնում:
Դրամապանակ
Փողը սիրում է կարմիր գույն և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնեք: Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը աղքատություն է ձգում: Տարբեր արժեքի թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում: Երկար ժամանակ մի պահեք կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները: Հին դրամապանակները դեն մի նետեք: Փողն այնպես պահեք, որպեսզի թվերը նույն կողմը նայեն:
Դրամապանակի գաղտնի մասում 2-դոլարանոց թղթադրամ պահեք: Կամ 5 թվով թղթադրամ:
Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք: Փողը հաշվել է սիրում, բայց փող մի հաշվեք երեկոյան մայրամուտից հետո: Դա անհաջողության կհանգեցնի: Երբեք ոչ ոքի ցույց մի տվեք ձեր դրամապանակում եղած փողը: Փողի բնական խորհրդանիշներն են՝ փայտը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք: Իսկ բանալիների վրա մորթե կախազարդ կախեք:
Ընդհանուր նշաններ
- Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրը չի կարելի ոչ մի դրամ ծախսել:
- Ստացված գումարը պետք է գիշերը տանը մնա:
- Խանութում փողը ձեռքից ձեռք մի տվեք և մի վերցրեք: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է դրական:
- Ավել փողը վերադարձրեք, եթե վաճառողը սխալ է հաշվել:
- Երբեք մի պարծեցեք նոր իրերով, այլապես փողը կհեռանա ձեզնից:
- Երբեք մի նայեք մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս:
- Հագուստի գրպանների անցքերը միշտ պետք է կարված լինեն: Այլապես դրանցով «կհեռանա» ամբողջ փողը:
- Փող գրավելու համար թանակարժեք զարդեր կրեք: Դրանք հարստություն են խորհրդանշում: Եվ ոչ մի դեպքում ուրիշին թույլ մի տվեք փորձել կամ կրել ձեր թանկարժեք զարդը:
- Չի կարելի ինքնուրույն մազերը կտրել: Այլապես կկտրեք հաջող ֆինանսական հնարավորությունները:
- Ձախ ափն է քոր գալիս՝ փող է ստացվելու, աջը՝ ծախսվելու է:
- Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստի նշան է, ծովային սպայի և հղի կնոջ՝ եկամտի:
- Երբեք մի դատապարտեք, մի նախանձեք նրանց, ովքեր ձեզնից շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարությունների կհանգեցնի: