Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ,
որի հերոսուհին ամեն գնով պատուհանը դրսից մաքրել փորձող մոլդովացի կին է:
Դիմացի շենքի բնակիչներից մեկի կողմից սմարթֆոնով ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է շենքի 5-րդ հարկի բնակչուհին դրսի կողմից կանգնել պատուհանագոգին ու մաքրում պատուհանի ամեն մի սանտիմետրը:
Համացանցում տարածվելուց հետո տեսանյութը զարմացրել է բազմաթիվ օգտատերերի, որոնց համար դժվար է հասկանալ՝ ինչպես է թմբլիկ կնոջը հաջողվել մի ձեռքով բռնվել շրջանակից,
իսկ մյուս ձեռքով՝ մաքրել պատուհանը:
Հետաքրքրական է, որ կինն այս վիճակում է մնացել մոտ մեկ րոպե:
Գործն ավարտելուց հետո կինը ներս է մտել: