Լինան լուռ դիմանում էր ցավերին, կարծես չէր էլ նկատում: Ամուսինը նույնպես մտահոգ էր, բայց չէր մոռանում կնոջն օգնելու և աջակցելու մասին:
Այդ ամենը զարմանալի չէ: Լինան արդեն երրորդ անգամ էր ծննդաբերում: Սակայն առաջին և երկրորդ անգամ միայնակ էր տուն վերադարձել:
Ծանր գենետիկ հիվանդությունը կարծես խաչ էր քաշել ամուսնական զույգի՝ երեխա ունենալու երազանքի վրա: Այս անգամ էլ, մինչ Լինան կրում էր երրորդ երեխային, բժիշկները միաձայն ասում էին, որ նրանք իզուր են որոշել փորձել ծնողներ դառնալ: Երկու
կորցնելը հեշտ չէ, իսկ եթե այս անգամ էլ նույնը լինի…Այդպես հոգեբուժարան էլ կարելի է ընկնել:
Վերջապես երեխան ծնվեց: Սրահում լռություն էր…Ի պատասխան բոլորի լռության՝ նորածինը փռշտաց և սկսեց արտասվել: Մենք բոլորս թեթևացած շունչ քաշեցինք, իսկ նորաթուխ ծնողները չկարողացան զսպել արցունքները. նրանք երբեք չէին լսել իրենց երեխաների ձայնը…
Բարեբախտաբար, տղան լիարժեք առողջ էր ծնվել:
Մենք սովոր ենք տեսնել մայրերի և հայրերի ուրախությունը՝ երեխայի ծնվելուց հետո, բայց այս երեքն առանձնահատուկ էին. նրանց ընտանիքով հնարավոր չէր չհիանալ: