Դա ասես գիշերվա մղձավանջ լիներ ամբողջ ընտանիքի համար։ Սթիվըն Սվոփը մորը՝ Լինդիին, գտավ անգիտակից վիճակում։ 45-ամյա կինը 12 օր մահաթմբիրի մեջ էր, ուստի բժիշկները հարազատներին առաջարկեցին անջատել կնոջ կենսաապահովման սարքերը։
Դա անհավատալիորեն դժվարին որոշում էր ամբողջ ընտանիքի համար, բայց քանի որ Լինդին որոշել էր օրգանների դոնոր դառնալ, նրա ամուսինն ու երկու երեխաներն ընդունեցին այդ ծանր որոշումը։ Հարազատներն իրար հետևից մոտեցան՝ հրաժեշտի խոսքեր ասելու մեռնողին։ Լինդին ամեն ինչ հիշում է։
Նա անգամ հիշում է՝ ինչպես բժիշկները պատեցին՝ ինչ կլինի նրան հետո
Հենց այդ ժամանակ ամուսինը կնոջ ականջին շշնջաց․ «Դու պիտի պայքարես, պիտի մարտիկ լինես»։
Լինդան չէր կարողանում խոսել, նույնիսկ նշան չէր կարող տալ, որովհետև ի վիճակի չէր շարժվել։ Բայց նա պայքարում էր։
Երբ ամուսինը կռացավ նրա վրա՝ հրաժեշտի հաբույրը տալու համար, Լինդին շշնջաց․ «Ես կպայքարեմ»։
Ընտանիքը պարզապես ցնցվել էր։ Նրանք արդեն հրաժեշտ էին տվել ընտանիքի մորը, բայց կենսաապահովման սարքերն անջատելուց հետո պարզվեց, որ նա ողջ է, ամեն ինչ գիտակցում է ու պայքարում իր կյանքի համար։
Լինդան ոտքի է կանգում ու լիովին ապաքինվում և հիմա բոլորին պատմում է՝ ինչպես ամուսնու խոսքերն իրեն կյանք վերադարձրին։
«Եթե մարդը գիտակցությունը կորցրել է, դեռ չի նշանակում, թե նա ձեզ չի լսում,- ասում է Լինդան։- Դրա համար նման իրավիճակներում անպայման զրուցեք ձեր սիրելիների հետ, որովհետև նրանք լսում են ձեր ձայնը»։
Այս պատմությունը ևս մի ապացույց է, որ չի կարելի հանձնվել և հույսը կորցնել։
Նյութը հրապարակման պատրաստեց Ամենահետաքրքիր բլոգ-ը