Արդեն մի ամբողջ տարի է,որ մենք ճանաչում ենք այս տատիկին։Ես շատ լավ հիշում եմ այն օրը, երբ որդին նրան բերեց մեզ մոտ: Ես հիշում եմ նրա հայացքը,որը երբեք չի մոռացվի: Տղան արդեն մտածել էր ամեն ինչի մասին և որոշում էր կայացրել: Միայն թե վախեցավ մորից և ոչինչ չասաց նրան՝ այս գործը թողնելով մեր ուսերին:
Ինձ դուր չի գալիս նման բաներ,եթե որոշելես ազատվել մայրիկիցդ՝նրան ուղարկելով ծերանոց,ուրեմն բարի եղիր ինքդ նրան ասել ամեն ինչ:Դե լավ, Աստված նրա հետ:Պարզվեց, որ այդ տատիկը շատ լավն էր, և մենք դարձանք լավ ընկերներ: Անընդհատ նրա համար բերում էի ինչ-որ համեղ բան: Ինձ համար պարզ դարձավ, որ կինը դեռ հավատում է, որ որդին նրան այստեղից դուրս կհանի: Բայց տղան ընդամենը մի քանի անգամ էր այցելել նրան:
Առաջին անգամը չէ,որ մեզ մոտ տեղիէ ունենում նման դեպք:Այսօրվա տատիկի 70- ամյակնէ:Նստել և սպասումէ որդուն:Իսկ վերջերս ասաց,որ նա նաև դուստր ունի,բայց ավելի քան 20 տարի,նա չի տեսել իրեն և չի շփվել,և նույնիսկ չգիտի,թե որտեղէ նա ապրում: Այնուամենայնիվ, այսօր նա սպասում է իր զավակներին, բայց մինչ այժմ ոչ ոք չի եկել:
Մեր ծերանոցի բոլոր աշխատակիցները տորթ են գնել տատիկի համար,դրա մեջ մոմեն դրել և տատիկին ասել,որ երազանք պահի:Երբ նա փչեց մոմը,նրա աչքերում արցունքներ երևացին:Երբ իմ աշխատանքային օրն ավարտվեց,տատիկը խնդրեց,որ ես գամ իր մոտ:Նա պատմեց ինձիր պատմությունը:Նա զղջումէր այն բանի համար,որմիշտ նախընտրել է դստերը:Նա որդունբավարար ուշադրությունչէր դարձնում, չէր լսում, չէր հասկանում, չէր գնահատում և չէր սիրում: Արդյունքում, հարսը նրան ուղարկեց ծերանոց:
Նա երախտապարտ էր տորթի և մոմի համար, բայց չէր հավատում, որ իր ցանկությունը երբեք չի իրականանա: Ես թողեցի նրան ցավը սրտումս և արցունքներով: Ես ցավում եմ տատիկի համար, որն իրեն է մեղադրում ամեն ինչում:Հաստատության մուտքի մոտ ես հանդիպեցի միջին տարիքի մի կնոջ՝ անինքնավստահ և վախեցած: Ձեռքերում պահած մի փոքրիկ ծաղկեփունջ, նա ինձ հարցրեց․ Այս հաստատությունում կա՜ արդյոք Եկատերինա Պետրովնա անունով մի տարեց կին։
Ես բացատրեցի, թե ինչպես նա պետք է գտնի տատիկի սենյակը, և միևնույն ժամանակ կրկին արցունքներս թափվեցին: Իհարկե, կինն ինձ չհասկացավ, բայց ես գիտեի, որ ինչ-որ մեկի ցանկությունը իրականություն կդառնա: Դուստրը գտավ իր մորը: Եվ դա ծննդյան օրվա ամենագեղեցիկ նվերն էր: