Այս կինն առաջինն է, ով երեխա ունեցավ նման ձևով. Իսկական հրաշք…

Մալին Ստենբերգը և Կլաս Նիլսսոնը՝ Գետեբորգից, լիիրավ կարող են իրենց համարել աշխարհի ամենաերջա-նիկ զույգը: Քանի որ երեխայի ծնունդը նրանց համար, իսկական հրաշք էր: Ի դեպ, «հրաշք» բառն այստեղ պերճախոսության համար չէ օգտագործված:Մալինն ու Կլասն արդեն երկար տարիներ է միասին են ապրում, և խենթի պես սիրում են միմյանց: Բայց նրանց սերը «մթագնած էր» մեկ տխուր հանգամանքով:

Զույգը չէր կարող երեխա ունենալ, քանի որ Մալինի տառապում էր Рокитанский-Кюстнер ախտանիշով: Դա բնածին անոմալիա է, որի արդյունքում աղջիկը լույս աշխարհ է գալիս առանց արգանդի:Ավելի վաղ ժամանակ-ներում կարծում էին, որ նման ախտանիշով կանայք չեն կարող մայրանալ բնական ճանապարհով: Նրանց հա-մար միակ տարբերակը սուրոգատ մայրն էր: Սակայն, վերջերս, նման խնդրի ունեցող կանանց, ինքնուրույն երեխա ունենալու հնարավորություն է ընձեռվել:

Գետեբորգի համալսարանի թիմը որոշել է «խիզախ» փորձարկում անցկացնել: Նրանք ընտրել են 9 կանանց, ովքեր արգանդ չունեն: Նրանցից մի քանիսի մոտ արգանդ չկար ի ծնե, իսկ մի քանիսինն էլ հեռացրել էին՝ ար-գանդի քաղցկեղի պատճառով: Նրանց բոլորին փոխպատվաստեցին իրենց հարազատների արգանդները, ովքեր համաձայնել էին դոնոր դառնալ:«Սա վիրաբուժության բոլորովին նոր տեսակ է:

Նման վիրահատությունների ճիշտ անցկացման մասին դասագրքեր, գրականություն չկա:Արգանդը շատ դժվար արյան շրջանառություն ունի, այդ պատճառով էլ, փոխպատվաստման դեպքում շատ դժվար է պահպանել դրա աշխատանքը, աշխատունակությունը: Մենք նոր էջ ենք բացում բժշկության մեջ», – ասում է պրոֆեսոր Բրեն-նստրյոմը:Մալինին փոխպատվաստեցին իր 60-ամյա բարեկամուհու արգանդը՝ Եվա Ռոուզի:

Նա արդեն լույս աշխարհ է բերել երկու երեխաների, և այժմ հոգ է տանում իր չորս թոռնիկների մասին: Առանց երկար մտածելու Ռոուզը համաձայնեց Մալինի դոնորը դառնալ:Բոլոր 9 վիրահատությունները հաջող անցան: Սակայն բժիշկները լուրջ մտահոգություններ ունեին, արդյոք կանայք կարող էին հղիանալ դոնորական օրգա-նով: Բայց մեկ տարի անց Մալինին դա հաջողվեց:Հղիությունն առանց բարդությունների ընթացավ:

Չնայած ծննդաբերությունը մի փոքր շուտ տեղի ունեցավ, սակայն փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չէր սպառ-նում: Մալինի ապահովության համար, բժիշկները որոշեցին Կեսարյան հատում անել, և արդյունքում մի հրաշք տղա լույս աշխարհ եկավ:Փոքրիկին անվանել են Վինսենտ: Բժիշկների պնդմամբ, մայրն ու որդին իրենց շատ լավ են զգում: Մալինը երջանկությունից իրեն 7-րդ երկնքում է զգում:

Առաջ նա նույնիսկ հույս չուներ երեխա լույս աշխարհ բերելու, ինքնուրույն ծննդաբերելու: Իսկ այժմ, ժամանա-կակից բժշկության շնորհիվ, իրականացավ նրա ամենաբաղձալի երազանքը:Ի դեպ, վերջերս տեղեկություն է հայտնվել այն մասին, որ այդ նախագծի ևս երկու մասնակիցներին հաջողվել է հղիանալ: Այնպես որ վերարտա-դրողական օրգանների խնդիրներով կանանց հնարավորություն է ընձեռվել երջանիկ մայրիկներ դառնալու:
Այո, ժամանակակից բժշկությունն ունակ է իսկական հրաշքներ գործել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS