Երբ Խորնների ընտանիքում երեխա ծնվեց, նրա մայրը՝ Ջեննին, գործադրում էր բոլոր ուժերը, որպիսի ապահովի երեխայի անվտանգությունը: Նա նույնիսկ հսկայական պահարանն էր ամրացրել պատին, որպիսի այն չընկնի որդու վրա:
Փոքրիկ Չարլի Խորնը առողջ, ուրախ և հետաքրքրասեր տղա էր: Ցավոք, իր հետաքրքրասիրության ու ծնողների անզգուշության պատճառով փոքրիկը մահացավ:
Երբ տղան 2 տարեկան էր, բարձրացավ 1 մետր բարձրությամբ բարուրելու սեղանիկի վրա: Ջեննիի մտքով նույնիսկ չէր անցնում, որ նման մանրուքը կարող է որդու մահվան պատճառ հանդիսանալ:
Ծնողները՝ աստիճանաբար ուշքի գալով երեխայի մահվանից հետո, որոշեցին, որ պիտի նվիրեն իրենց կյանքը՝ ամբողջ աշխարհում նման դեպքերը կանխարգելելուն:
Այս տեսանյութում պարզ երևում է, թե ինչ կարող է լինել, եթե երեխան որոշի բարձրանալ չամրացված դարակի վրա:
Սարսափելին այն է, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ առնվազն մի երեխա է մահանում՝ հայտնվելով այսպիսի իրավիճակում: