Հաճախ է պատահում, որ թանկարժեք մաքրող միջոցները լավ չեն մաքրում հագուստը, չեն հեռացնում հետքերը: Կան այլ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այդ հետքերից: Ի դեպ, դրանք բնական միջոցներ են, որոնք կօգնեն ազատվել ցանկացած բարդության հետքից: Առավելությունն այն է, որ այդ միջոցները հասանելի են և ոչ մի վտանգ իրենցիցի չեն ներկայացնում, ի տարբերություն ագրեսիվ քիմիական նյութերի:
Հագուստի վրայից հետքերը հեռացնելու համար 1 ճաշի գալ սոդան լուծել ջրի մեջ և այդ խառնուրի մեջ պահել հագուստը 30 րոպե, որից հետո լվանալ սովորականի պես:
Յուղի հետքերը հագուստի վրայից հեռացնելու համար հետքի վրա լցնել եգիպտացորենի օսլա և թողնել ողջ գիշեր: Առավոտյան պարզաջրել և լվանալ սովորականի պես:
Քրտինքի հետքերը հեռացնելու համար խառնել հեղուկ օճառ և ջրածնի պերօքսիդ 1: 2 հարաբերությամբ և այդ խառնուրդով մշակել հետքերի հատվածը:
Լվացքի ընթացքում ավելացնել մեկ բաժակ սպիտակ քացախ, այդ հնարը կօգնի ազատվել ոչ մեծ հետքերից և քրտինքի տհաճ հոտից:
Դժվարանցանելի հետքերը մաքրելու համար լվացքի մեքենայի մեջ գցել 5 հաբ ասպիրին: Արդյունքը շատ գոհացուցիչ կլինի:
Հագուստը ախտահանելու համար օգտակար է կիտրոնի հյութը: Ավելացնել կիտրոնի հյութը լվացքի ընթացքում, դա կօգնի նաև պահպանել հագուստի վառ գույնը: