Այս համեղ աղցանը հաջողությամբ տեղ կզբաղեցնի ձեր տոնական կերակրացանկում կամ կդառնա ձեր սիրելի աղցանը:

Աղցան հավով, սնկով  և սալորաչրով: Եփած ձվի և քերած պանրի շնորհիվ աղցանը շատ նրբահամ է:

Բաղադրիչներ (3 հոգու համար

Հավի ֆիլե — 200 գ

Կոշտ պանիր — 100 գ

Թարմ շամպինիոններ `6 հատ

Ձու — 2 հատ:

Սոխ — 1 հատ:

Սալորաչիր — 30 գ

Մայոնեզ — 3 Ճ. գդալ

Արևածաղկի ձեթ — 2 ճ. գդալ

Աղը — ըստ ճաշակի

Պատրաստման ընթացքը

Պատրաստեք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:

Կաթսայի մեջ եռացրեք ջուրը,ավելացրեք աղ: Հավի ֆիլեը դնել եռացող ջրի մեջ: Երբ ջուրը կրկին եռա, նվազեցրեք կրակը, և եփեք հավը մոտ 20-25 րոպե:

Միևնույն ժամանակ, առանձին տարրայում եփեք ձվերը (10 րոպե) և  դրեք սառը ջրի մեջ:

Հանեք  խաշած հավի ֆիլեն, դրեք ափսեի մեջ որ սառչի:

Անջատեք  սնկերի գլխիկները: Կտրեք սնկերը խորանարդաձև:

Մաքրեք սոխը և  մանր կտրատեք:

Տապակի մեջ տաքացրեք ձեթը և տապակեք սոխն ու սունկը ուժեղ կրակի վրա՝խառնելով մոտ 4-5 րոպե: Աղն ավելացրեք տապակելու գործընթացում:

Տապակած սունկն ու սոխը դնել ափսեի մեջ և թողնել, որ սառչի:

Սալորաչրի վրա  լցնրեք եռացրած ջուր:Թողնել 5 րոպե:

Այնուհետև սալորաչրերը հանել ջրից: Սալորաչիրը դնել անձեռոցիկի վրա, չորացնել, ապա կտրատեել փոքր խորանարդի կամ կամայական  կտորների ձևով:

Պանիրը քերեք քերիչով:

Կճեպից մաքրեք  եփած ձվերը և կտրատեք խորանարդաձև:

Սառած  հավը կտրատեք խորանարդաձև:

Ափսեի մեջ  լցրեք բաղադրիչները բաղադրիչները ՝ պանիր, սալորաչիր, հավ, ձու և սնկով սոխով:

Համեմեք մայոնեզով և մի քիչ աղով և լավ խառնեք::

Լավ կլինի աղցանը սառնարանում մնա 30 րոպե:

Բարի ախորժակ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS