Այս հինգ արտահայտություններով ծնողները սպանում են իրենց երեխանների ինքնագնահատականը

Դաստիարակության հարցում ամենակարևորը երեխայի հանդեպ հարգանքն է, նրա` անհատականության ճանաչումը, արժանապատվության պահպանումը:

Երեխայի կատարյալ դաստիարակության հարցը սահմաններ չունի: Եկեք ուսումնասիրենք, թե ինչպիսի արտահայտություններ խորհուրդ չի տրվում գործածել:

Կանխատեսումսպառնալիք: «Եթե քեզ այդպես պահես, երբեք չես ամուսնանա», «դա լավ բանի չի տանում», «եթե ինձ չլսես, կպատժվես շատ ուժեղ»: Այս արտահայտություններով դուք նախօրոք խոսում եք երեխայի անհաջողության մասին: Հիշեք, որ ինքնավստահ երեխաներ ունեն այն ծնողները, ում միշտ գովաբանում են: Նրանք սովորում են գնահատել իրենց: Եթե նրանց մոտ որևէ ան չի ստացվում, ապա սկսում են պատճառն իրենց մեջ փնտրել ու ուղղել այն:

Քեզ մոտ ոչինչ չի ստացվիթող ես անեմ: Հավանաբար, դուք դա վատ մտքով չեք ասում, երբ փորձում եք օգնել երեխային կապել կոշիկի քուղերը: Բայց այդպես դուք չեք օգնում նրան: Բացի այն, որ սպանում եք նրա մեջ որևէ բան անելու ինքնուրույնությունը, նաև ասում եք, որ դա նրա մոտ չի ստացվի: Այսպիսի սխալ հոգատարությամբ ծնողները ծրագրում են իրենց երեխայի անհաջողությունը: Աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, թե երեխան անփույթ է, անհաջողակ: Նա դադարում է հավատալ սեփական ուժերին:

Ես քեզ չեմ սիրում: Բացի վախից ու անելանելիությունից, այս արտահայտությունը ոչինչ չի տալիս երեխային. «Ես վատն եմ, ես ոչ ոքի պետք չեմ»: Այս արտահայտությունը ունի ևս մեկ տարբերակ. «Եթե չլսես ինձ, ես քեզ այլևս չեմ սիրի»: Երեխան սկսում է սերը որպես պարգև ընդունել` լավ պահվածքի դիմաց:

Որքան գեր/նիհար ես դուՅուրաքանչյուրը կվիրավորվի այս արտահայտությունից: Երեխան, ի դեպ, նույնպես: Նա կարող է սկսել լաց լինել, կամակորություններ անել, դեռասահաները կարող են փակվել իրենց մեջ: Մի խոսքով, այս արտահայտությունը չունի որևէ լավ արդյունք, այն կարող է միայն վատ հետևանքների հանգեցնել:

Անձնական վիրավորանքներ: Յուրաքանչյուր պիտակավորում ազդում է երեխայի ինքնագնահատականի վրա: Ժամանակի ընթացքում կարող եք տեսնել, որ երեխան սկսում է համապատասխանել ձեր ասած բառերին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS