Ես պարզապես ցնցված եմ։ Այս միջոցը իսկապես աշխատում է։
Կրծքի և պարանոցի հատվածում առաջացած կնճիռները շատ տարածված են, քանի որ ինչքան մեծանում է մեր օրգանիզմը, այդքան մաշկը կորցնում է իր առաձգականությունը։
Մենք չենք կարող վերացնել ամբողջովին այս խնդիրը, սակայն կարող ենք նվազացնել դրա առկայությունը։
Եվ բարեբախտաբար, գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք արդյունավետ են կնճիռների դեպքում։
Այս միջոցը շատ պարզ է և այն ամենը ինչ հարկավոր է, ընդամենը օգտագործել այն կանոնավոր կերպով։
Ճիշտ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը նույնպես արագացնում են ցանկալի արդյունքների ստացման պրոցեսը։
Օգտագործեք շատ մրգեր, բանջարեղեններ, ընկույզ և սերմեր։ .
Խուսափեք յուղոտ ուտեստներից։
Ձեզ ենք ներկայացնում մի հատուկ բաղադրատոմս, որը պայքարում է կրծքի և պարանոցի հատվածում առաջացած կնճիռների դեմ։
Ձվով, վարունգով և կոկոսի յուղով դիմակ
Օգտագործեք այս դիմակը շաբաթվա մեջ մեկ անգամ։
Դա բավական է, որպեսզի կարճ ժամանակում դուք տեսնեք փոփոխությունները։
Դիմակը արդյունավետ է ձվի դեղնուցի մեջ պարունակվող նյութերի, վարունգի մեջ առկա հակաօքսիդանտների և կոկոսի յուղի շնորհիվ։
Բաղադրիչներ
- 1 վարունգ (թարմ կամ սառեցված)
- 1 ձվի դեղնուց
- 1 թեյի գդալ կոկոսի յուղ
Պատրաստումը
Վերցրեք փոքր վարունգը, մաքրեք, կտրեք և հարեք բլենդերում։
Այնուհետև խառնեք այն ձվի դեղնուցի և մեկ թեյի գդալ կոկոսի յուղի հետ մինչև միատարր զանգված ստանալը։
Քսեք խառնուրդը մաքուր մաշկին և թողեք գործի 30 րոպե։
Լվացեք մեծ քանակությամբ սառը ջրով և մերսեք պարանոցի և կրծքի հատվածը սառույցի խորանարդով, դա արագացնում է արյան շրջանառությունը։
Նյութը ներկայացված է տեղեկատվական նպատակով։ Ցանկացած առողջական խնդրի դեպքում, մինչև որևէ ժողովրդական միջոցի օգտագործումը, անպայման դիմեք բժշկի օգնությանը։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ։