Ծովաբողկը (хрен) զարմանալի ու չափազաց օգտակար մթերք է, որն ունի մեծ սննդարար արժեք: Ողջ աշխարհում բարձր են գնահատում այս մթերքը իր բազմաթիվ օգտակար հատկությունների համար:
Ծովաբողկը հարուստ է С վիտամինով, կալցիումով, սպիտակուցներով, պայքարում է մի շարք հիվանդությունների դեմ:
Ծովաբողկը լավացնում է մարսողությունը, օրգանիզմից հանում է տոքսինները:
Ծովաբողկը լավացնում է հիշողությունը, տեսողությունը և լսողությունը: Դրա համար անհրաժեշտ է պատրաստել հետևյալ խառնուրդը:
Բաղադրիչներ
- Ծովաբողկ- 125 գ
- Կիտրոն -4 հատ
- Մեղր — 2 ճաշի գդալ
- Կոճապղպեղ (արմատը) -2 սմ
- Դարչին — 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Կոճապղպեղը և ծովաբողկը լավ լվանալ, հեռացնել կեղևը և մանր կտրատել: Բլենդերի օգնությամբ դրանք մանրացնել և ավելացնել երկու կիտրոնի քամված հյութը, ավելացնել մեղրը, դարչինը և լավ խառնել:
Այնուհետև խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ, փակել կափարիչով և սառեցնել:
Ընդունել 1-ական ճաշի գդալ ամեն օր, որքան անհրաժեշտ է: