Այս միջոցի շնորհիվ մոռացեք գաստրիտի, ստամոքսի խոցի և ռեֆլյուքսի մասին

Եթե հոգնել եք ստամոքսի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ընդունելուց, ապա ծանոթացեք հետևյալ միջոցներին, որոնք ավելի արդյունավետ են գաստրիտի, ստամոքսի խոցի և ռեֆլյուքսի բուժման հարցում:

Խնձորի քացախ. սա հիանալի տնական միջոց է՝ ռեֆլյուքսի դեմ պայքարում: Այն պետք է ընդունել ամեն օր՝ 1ճ.գ. քացախը լուծելով 1 բաժակ ջրի մեջ: Դրա հիմնական էֆեկտը կայանում է նրանում, որ ռեֆլյուքսի պատճառը՝ ստամոքսի ցածր թթվայնությունն է, որը հավասարակշռության է գալիս այս տնական միջոցի շնորհիվ:

Սոդա. անթերի է այրոցի դեպքում, որն առաջացել է ինչպես ռեֆլյուքսի, այդպես էլ խոցի պատճառով, քանի որ օգնում է չեզոքացնել ստամոքսի թթվայնությունը: Կես թ.գ. սոդան լուծեք մի բաժակ ջրի մեջ և խմեք. այդ կերպ շատ արագ թեթևացում կզգաք:

Ալոե վերա՝ հալվե. բոլորս էլ գիտենք, որ այս բույսն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ: Դրանցից մեկն այն է, որ բույսը օգնում է նվազեցնել բորբոքումները՝ հանգստացնելով ռեֆլյուքսը: Յուրաքանչյուր ուտելուց առաջ կես բաժակ հալվեի հյութ ընդունեք, դա կլինի ստամոքսի արդյունավետ բուժում:

Կոճապղպեղ. հիանալի բույս է, որը կօգնի բուժել խոցն ու գաստրիտը: Պատրաստեք կոճապղպեղի արմատով թեյ և խմեք այն ուտելուց մոտ 20 րոպե առաջ:

Երիցուկ. այս բույսն ունի հակաբորբոքային հատկություն, նաև օգնում է դուրս բերել ստամոքսի գազերը, այդ պատճառով էլ քնելուց առաջ ընդունեք երիցուկով թեյ: Դա կօգնի ավելի լավ ինքնազգացողություն ունենալ և թեթևություն զգալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS