Հում բազուկից պատրաստվող աղցանների հարյուրավոր բաղադրատոմսեր կան: Պիտի ընտրեք այն մթերքը, որը ձեզ ամենից շատ է դուր գալիս, սակայն ցանկալի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով նոր բաղադրիչներ:
Կարծում ենք, բոլորին է հայտնի է բազուկի օգտակար հատկությունների մասին, որոնք կարելի է անվերջ թվարկել: Բազուկը կարգավորում է ուղեղի գործունեությունը: Հարկ է նշել, բազուկով դիետայի արդյունավետությունը: Այդ մեթոդը կայանում է նրանում, որ 7 օրվա ընթացքում մարդն օգըագործում է տարբեր բաղադրատոնսերով պատրաստված բազուկ:
Ահա բաղադրատոմսերից մեկը:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
1 բազուկ
3ճ.գ. կիտրոնի հյութ
2 խնձոր
1ճ.գ. մեղր
1ճ.գ. ձեթ կամ ձիթայուղ
թարմ կանաչի՝ սամիթ, ռեհան, մաղադանոս
Պատրաստման եղանակ.
Խնձորն ու բազուկն անցկացնել քերիչով, մի քիչ կիտրոնի հյութ լցնել և ավելացնել մեղր: Թողնել 2-3 րոպե, ինչից հետո ձեթ, աղ և կանաչի ավելացնել:
Բազուկով աղցանի մեջ կարելի է օգտագործել նաև հում կաղամբ, սխտոր, գազար, պանիր, ընկույզ, սալորաչիր, չամիչ: