Այս խորհուրդը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են տանը բույսեր ունենալ և հիանալ այդ բույսերի փարթամ տեսքով:
Հատկապես տարվա ցուրտ եղանակին բույսերը «խեղճանում» են և սկսում են թոշնել աչքի առաջ: Բույսերին «երկրորդ» կյանք պարգևելու համար օգտակար կլինի այս միջոցը:
- 1 լիտր ջրում լուծել 20 մլ ջրածնի պերօքսիդ:
- Ահա և պատրաստ է, կարելի է օգտագործել: Մինչ օգտագործելը հողը փխրեցնել, որպեսզի բույսի արմատը հագեցվի թթվածնով:
Պետք է հեռացնել չորացած և դեղնած տերևները:
Բույսը ջրել այս հեղուկով և երկու օր անց բույսերը հաճելիորեն կզարմացնեն իրենց գեղեցիկ ու թարմ տեսքով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն