Առողջապահության համաշխահային կազմակերպությունը նշում է, որ մակաբուծային վարակն ընդհանուր խնդիր է, որով տառապում է ավելի քան 3,5 մլրդ մարդ…
Մակաբույծներ կարող են լինել մարդու գրեթե բոլոր օրգաններում, հատկապես աղիներում…
Դրանցից որոշները էրիթրոցիտներով են սնվում և կարող են անեմիա առաջացնել, ուրիշները ուտում են մարդու սնունդը և կարող են մշտապես քաղցած վիճակում լինել…
Ներկայացնում ենք 7 ախտանիշ, որոնք խոսում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին…
1. Մաշկային խնդիրներ՝ ցան, խոցեր, ախտահարում, էկզեմա, չոր մաշկ
2. Հյուծում, անզգայություն և հոգնածություն
3. Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրներ, նախադաշտանային համախտանիշ, վերատադրողական խնդիրներ, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ, կիստաներ և միոմաներ, միզուղիների վարակներ
4. Փորլուծություն (մակաբույծները կարող են հասնել աղիների լորձաթաղանթի վրա՝ որովայնային խնդիրներ առաջացնելով, այդ թվում՝ փորլուծություն)
5. Մկանային և հոդային խնդիրներ, այդ թվում՝ մկանային ցավեր, հոդացավեր, արթրիտի ցավ, մկանների սպազմ, ցավ պորտի հատվածում և ձեռքերի ու ոտքերի թմրություն
6. Քնի խանգարումներ, այդ թվում՝ անքնություն, քնի մեջ ատամների կրճտոց
7. Քաշի և ախորժակի հետ կապված խնդիրներ, որոնցից են՝ ախորժակի կորուստը կամ մեծ ախորժակը, երկարաժամկետ ճարպակալումը և քաշ կորցնելու կամ հավաքելու անհնարինությունը
Ամենապարզ միջոցը պարզելու՝ արդյոք մակաբույծներ կան օրգանիզմում, կղանքի թեստ անցնելն է: Խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ և թեստ անել՝ պարզելու համար մակաբուծային վարակի տիպը…
Սննդակարգից վերացրեք շաքարավազը և վերամշակված ուտելիքը, որովհետև մակաբույծները շաքար և դրանից ստացված մթերքներ սիրում են: Այդ մթերքների բացառումը կօգնի ազատվել դրանցից «քաղցած պահելու» միջոցով…
Խորհուրդ է տրվում օգտագործել հաղարջ, կոճապղպեղ, պապայա, հում կաղամբ, կոկոսի յուղ, նռան սերմեր, ալոե և օձասխտորի արմատ…
Սննդակարգում ներառեք ավելի շատ բջջանյութ, որը կարողանում է մակաբույծներին վերացնել օրգանիզմից, դա առանձնակի կարևոր է որդերի դեմ…