Այս շան կատարած քայլը ուղղակի շոկի ենթարկեց շրջապատող մարդկանց

Բրազիլիայի Քամփինաս քաղաքում հուզիչ դեպք է արձանագրվել, որը երկակի զգացմունք է առաջացնում:

Մի կողմից ստիպում է սարսափել նոր ծննդաբերած մոր անհավանական դաժանությունից, մյուս կողմից՝ հիանալ սովորական փողոցային շան իմաստնությամբ և բարությամբ:

Քամփինաս քաղաքի աղքատ թաղամասերից մեկում շունը դուրս է եկել աղբանոցից՝ բերանում նորածին երեխա, որի պորտալարը նույնիսկ կտրված չի եղել:

Շունը մոտեցել է մոտակա տանը և դրել երեխային շեմքի մոտ:

Տանտիրուհին սարսափով մոտեցել և նկատել է, որ նորածին աղջիկը կենդանի է:

Շունը այնքան զգուշությամբ էր բռնել նրան ատամներով, որ նույնիսկ չէր վնասել: Երեխան հասցվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը փնտրում է հանցագործ մորը:

Տեղացիները աղջկան Անժելա են անվանում՝ ասելով, որ նրա կերպարանքով հրեշտակ է իջել երկնքից:

Այդ դեպքից հետո թափառական շանը շատերն են ցանկացել տուն տանել, սակայն նա հավատարիմ է նմացել իր ազատ կյանքին: Տեղացիներն ասում են, որ նա շարունակում է շրջել աղբանոցներում. գուցե մտածում է, որ ինչ-որ մեկը նորից իր օգնության կարիքն ունի:

Նյութի աղբյուրը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS