Այս պահին քանի գերի ունենք Ադրբեջանում և արդյոք բոլորը կվերադարձվեն․․․Լրագրողի հարցը վարչապետին

«Գիտե՞ք, թե քանի գերի կա Ադրբեջանում և ունե՞նք երաշխիք, որ բոլորը կվերադարձվեն»,- դիմելով վարչապե-տին «Ազատություն» ռ/կ-ի եթերում հարցրեց հարցազրուցավար Արտակ Համբարձումյանը:Հարցին ի պատաս-խան Փաշինյանն ասաց. «Մենք ունենք հաստատված դեպքեր և հաստատված դեպքերի ամբողջական վերա-դարձի շուրջ կա պայամանավորվածություն և, և մենք ունենք տեղեկատվություն մեր զինվորների և քաղաքա-ցիական անձանց մասին, որոնք կարող են գերեվարված լինել»:

Արձագանքելով գերիների հաջորդ խմբի վերադարձի ժամանակացույցին՝ Փաշինյանն ասաց. «Մենք հաստատ-ված դեպքերի փոխանակումն, ըստ էության, ավարտում ենք, և հիմա պետք է շարունակենք պրոցեսը չհաս-տատված դեպքերի շուրջ պարզաբանելու ուղղությամբ»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS