Այս պահից սկսած հայտարարում են, որ կկեղծե՞ն ընտրությունները․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանի անդրադարձը Վահե Ղալումյանի տված հարցազրույցին․ Բա չիմացա՞ք, այս տոն օրով հետևից խփողն է հարցազրույց տվել: Ասում է` թույլ չենք տալու իշխանության գա Լուսավոր Հայաստանը: Այս պահից սկսած հայտարարում են, որ կկեղծե՞ն ընտրությունները:

Հվաելենք, որ հարցին, թե իրենք շանս ունե՞ն լինելու հաջորդ իշխանությունը, Ղալումյանը պատասխանեց. «Մեր քաղաքական թիմը հայտարարել է, որ մենք թույլ չենք տալու նախկինների վերադարձը: Ես պարոն Մարուքյանին այդ տեսանկյունից եմ նայում: Իրենց իշխանության գալը ոչ այլ ինչ է, քան նախկինների վերադարձը»:

Վահե Ղալումյանը չցանկացավ մեկնաբանել իր կուսակից Սասուն Միքայելյանի արարքը, որը խոսքին պատասխանեց բռունցքներով. «Սասուն Միքայելյանի արարքը ես չէ, որ պետք է մեկնաբանեմ: Ինքը մեկնաբանել է, համոզված եմ, որ ինքն էլ չէր ուզում, որ այդպես ստացվի, բայց նշեմ, որ Մարուքյանի եւ Միքայելյանի հայհոյանքները փոխադարձ են եղել: Պարոն Մարուքյանը ամբիոնից իջնելու իրավունք չուներ: Սասուն Միքայելյանն էլ իրավունք չուներ տեղից վեր կենալու եւ ամբիոնին մոտենալու: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»:

Հարցին, թե չի՞ կարծում, որ Սասուն Միքայելյանն առնվազն պետք է ներողություն խնդրի, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց. «Չեմ ուզում ոչ իր ասածները, ոչ արարքները մեկնաբանել: Բայց ինքն էլ իր արարքների մեկնաբանությունը ներքուստ ունի: Ես ԱԺ դահլիճում մոտ եմ նստում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին եւ պարոն Մարուքյանի այդ սադրիչ խոսելաոճը նորություն չի: Դա պարբերաբար եղել է»:

Բա չիմացա՞ք, այս տոն օրով հետևից խփողն է հարցազրույց տվել: Ասում է` թույլ չենք տալու իշխանության գա Լուսավոր Հայաստանը: Այս պահից սկսած հայտարարում են, որ կկեղծե՞ն ընտրությունները:

Опубликовано Edmon Marukyan Суббота, 9 мая 2020 г.

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS