Այս պատմությունը այն մասին է թե ինչպես անտուն մուրացկանը 1 դոլարով մեծ առանձնատուն գնեց

Թերթում տպված հայտարարության մեջ ասվում էր,որ վաճառվում է լողավազանով և այգիով 3֊հարկանի առանձնատուն՝ 1$ արժողությամբ։ Մուրացկանը կարևորություն չտվեց դրան և անցավ առաջ։Խաչմերուկի վրա փակցված էր մեծ հայտարարություն, որտեղ նույն բանն էր գրված։

Մուրացկանը որոշեց փորձել,քանի որ ոչինչ չուներ կորցնելու։Նա գնաց նշված հասցեով և տեսավ այն նույն առանձնատունը,որը պատկերված էր նկարում։

Դուռը բացեց մի գեղեցիկ կին և ներս հրավիրեց։Անտուն մարդը հարցրեց, արդյոք ճիշտ է տան արժեքը տպվել հայտարարության մեջ։Կինն ասաց,որ ոչ մի սխալ չկա,տունն իսկապես 1$֊ով է վաճառվում։

Նա վճարեց 1$֊ը և գնեց տունը։Նրան շատ էր հետաքրքրում,թե ինչու՞ է կինը որոշել այդքան էժան վաճառել մեծ տունը։Կինն ասաց,որ իր ամուսինը մահվանից առաջ ասել է,որ այս տունը վաճառեն,իսկ գումարը փոխանցեն իր սիրուհուն։

Ինքն էլ,որպես լավ կին, կատարում է իր ամուսնու վերջին ցանկությունը։Կես տարի հայտարարությունը այդպես կախված է եղել,սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Հիշե՛ք,բոլորին հնարավորություն է տրվում։Պետք է ուղղակի հավատալ,որ հնարավոր է անգամ անհնարինը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS