Ծերությունն առաջացնում է մեր օրգանիզմում բազմաթիվ անցանկալի փոփոխություններ: Ամենից շատ արտաքին պրովոկատորների, սթրեսի ազդեցության, վիտամինների և լիարժեք քնի պակասի պատճառով ծերանում է աչքերի շուրջ մաշկը:
Օգտագործելով ձվի հիման վրա պատրաստված դիմակը՝ կկարողանաք սպիտակեցնել աչքերի շուրջ մաշկը, դարձնել այն ավելի թարմ, ձիգ, հարթեցնել մանր կնճիռները:
Դիմակ՝ ձվի սպիտակուցից
Աչքերի շրջանում մաշկը լավացնելու ամենապարզ, բայց շատ արդյունավետ միջոց է՝ ձվի սպիտակուցի օգտագործումը:
Անհրաժեշտ է ընդամենը 1 ձվի սպիտակուց և բամբակ: Սպիտակուցը քսեք աչքերի շուրջ մաշկին: Աչքերը փակ պահեք՝ սպասելով, մինչ սպիտակուցը լիովին կչորանա: Լվացեք սառը ջրով և վայելեք արդյունքը:
Հաջորդ բաղադրամիջոցն ուղղակի հրաշալի է օգնում կնճիռների դեմ պայքարում:
Հավասար քանակությամբ ձվի սպիտակուց, գարու ալյուր և մեղր խառնեք: Ստացված խառնուրդը քսեք աչքերի շուրջ մաշկին, իսկ հետո լվացեք սառը ջրով: