Ահա մի քանի սովորություն, որոնք վնասում են ձեր մազերը։
Թաց մազերով քնելը
Բնական է, որ երեկոյան գլուխը լվանալուց հետո արդեն հոգնած եք և քնելու ցանկություն ունեք։ Բայց ցավոք, սա քայքայող պրոցեդուրա է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մազերը խոնավ ժամանակ շատ թույլ են, և տվյալ պարագայում մեծանում է վնասվելու շանսը։

Կա երկու ելք․ կամ լվանալ մազերը շուտ ժամին կամ չորացնել՝ նախքան պառկելը։
Սխալ եք սանրվում
Եթե սարեք մազերը անմիջապես լվանալուց հետո, կստանաք նույնքան շատ վնասվածք, որքան թաց մազերով քնելու դեպքում։ Ցավոք, կան նաև բազմաթիվ բացասական հետևանքներ,որոնք կարող եք ստանալ քնելուց առաջ չսանրվելու դեպքում։
- Եթե քնում եք խճճված մազերով, ստանում եք միայն մի արդյունք․ ճյուղավորվող և վնասված մազեր։
- Սխալ բարձի երեսի օգտագործում
- Բամբակե բարձի երեսները մազաթափությունն ակտիվացնելու մեծ շանս ունեն։ Դա տեղի է ունենում, քանի որ բամբակը շփում է մազերը, ինչն էլ հանգեցնում է մազաթափության։
- Եթե չեք կարող մետաքսե բարձի երես գնել, կարող եք նույն գործվաքից մի կտոր վերցնել և քնելիս փաթաթել մազերը։ Դրա շնորհիվ կխուսափեք նաև մազերի խճճվելուց։
- Մազերը լիարժեք չեք խնամում

Շատերը կարծում են, թե ուղղակի գլուխը լվանալը բավական է՝ մազերի խնամքը լիարժեք համարելու համար, սակայն իրականում այդպես չէ։
Պարտադիր օգտագործեք բալզամ, դիմակներ և յուղեր՝ ձեր մազերի որակին համապատասխան։
