Այս տան հետ են կապված մեր բոլոր հիշողությունները. Քիմ Քարդաշյանի նոր գրառում է կատարել և տեսանյութ տեղադրել. Ինչ հիշողություն ունի նա այս տան հետ կապված

«Այս տան հետ են կապված մեր բոլոր հիշողությունները»։ Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մոր՝ Քրիս Ջեների ծննդյան 64-ամյակի կապակցությամբ վարձակալել է Բևեռլի Հիլզում գտնվող իրենց նախկին տունը և անակնկալ երեկույթ կազմակերպել նրա համար, գրում է Daily Mail-ը:

39-ամյա Քիմն անակնկալը լիարժեք դարձնելու համար նույնիսկ փոխել է տան պատերի պաստառներն ու խոհանոցի կահույքն այնպես, ինչպես եղել է իրենց բնակության տարիներին:

Աղբյուրը գրում է, որ անակնկալի մասին ընտանիքի անդամներից ոչ ոք տեղյակ չի եղել. Քիմը նրանց ու Քրիսի մտերիմ ընկերուհիներին Բևեռլի Հիլզում ճաշի է հրավիրել:

«Ցանկացած ոք, ով ճանաչում է մորս, գիտի, որ նա զգացմունքային մարդ է»,- հայտնել է Քիմը տեսանյութում, որտեղ 64-ամյա Քրիս Ջեներն ակնհայտորեն հուզված տեսք ունի:

Քիմի խոսքով՝  ճաշի ընթացքում ընտանիքի անդամներն արտասվել են, քանի որ մտովի վերադարձել են անցյալ:

Նշենք, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջեները նոյեմբերի 5-ին տոնել է ծննդյան 64-ամյակը: Իրապատում շոուի աստղի ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները:

39-ամյա Քիմ Քարդաշյանն Instagram-ում գրել էր. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է: Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես: Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգալ քո 6 երեխաների, միլիոնավոր թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում է»:

Աղբյուր՝ tert.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS