1939 թվականին այս տանտիրուհին փակեց Փարիզում գտնվող իր տան դուռը և հեռացավ: 70 տարի անց բացեցին դրա դուռը:
Ներսում հայտնաբերեցին այն տարիներին ստեղծված զարմանալի ինտերյեր և հազվադեպ հանդիպող արվեստի գործեր, որոնց արժեքը հասնում է միլիոնավոր դոլարների: Միայն ավելի ուշ հաջողվեց պարզել, թե ում է պատկանել բնակարանը:
Շատ տարիներ առաջ՝ 1939 թվականին 23 ամյա մադամ դե Ֆլորիանը ստիպված եղավ դժվար որոշում կայացնել. լքել Փարիզում գտնվող իր շքեղ բնակարանը:
Դա երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելու տարիներն էին, և կնոջ հեռանալը կապված էր նրա հետ, որ գերմանական զինված ուժերը մոտենում էին Փարիզին:
Կինը մահացել է 91 տարեկանում: Ամբողջ կյանքի ընթացքում նա վճարել է իր բնակարանի կոմունալները, սակայն այդպես էլ չի վերադարձել Փարիզ:
Երբ մարդիկ մտան ներս, անհնար էր շնչել, քանի որ օդը չափազանց փոշոտ էր: Նկարները հանած էին պատերից և դրված էին գետնին, այնպիսի տպավորություն էր, որ դրանք ցանկացել են հետագայում վերցնել, սակայն այդպես էլ թողել են:
Բնակարանում հայտնաբերվել է նաև մի կնոջ նկար՝ վարդագույն զգեստով:
Հետագայում պարզվել է, որ դա տանտիրուհու տատիկն է՝ Մարտա դե Ֆլորիանը: