EnterTrain-ը այսօր 7-ամյա մի փոքրիկի է ներկայացնում, որը ճանաչվել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող աստղը՝ 22 միլիոն դոլար տարեկան եկամտով։
Նա պարզապես բացում ու ուսումնասիրում է խաղալիքները։Ռայանը գրեթե ամեն օր տեսահոլովակներ է հրապարակում, և դրանցից մեկը, որը Ռայանի դեմքով հսկայական ձվի մասին է, կիրակի օրվանից ավելի քան միլիոն դիտում է հավաքել։
Անցած տարվա համեմատ Ռայանի եկամուտը կրկնապատկվել է։
Այն հարցին, թե ինչու են երեխաները սիրում նայել իր տեսանյութերը, Ռայանը պատասխանում է. «Որովհետև ես զվարճանում եմ և ևս ծիծաղելի եմ»։
Այս ալիքը 2015 թվականի մարտին ստեղծել են Ռայանի ծնողները. նրա տեսահոլովակները ավելի քան 26 միլիարդ դիտում ունեն և ավելի քան 17,3 միլիոն բաժանորդ։
Ողջ եկամուտը, բացի 22 միլիոնի 1 միլիոնից, նա ստացել է գովազդից, որ ցուցադրվում է տեսանյութից առաջ, իսկ մնացածը հովանավորվող կոնտենտից։
Այս ալիքի տեսանյութերից որևէ մեկում ցուցադրվող խաղալիքները վայրկենապես վաճառվում են։Օգոստոսին Walmart-ը սկսեց «Ռայանի աշխարհը» անվանումով խաղալիքների և հագուստի էքսկլյուզիվ տեսականի վաճառել։
Իսկ տեսանյութը, որտեղ Ռայանը և իր ծնողները Walmart խանութում սեփական խաղալիքներն են փնտրում, երեք ամսում 14 միլիոն դիտում հավաքեց։
Քանի որ նա դեռ երեխա է, նրա եկամտի 15%–ը հավաքվում է բանկային հաշվի վրա և նա կարող է դա ստանալ միայն չափահաս դառնալուց հետո։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը